Ավտովթար Ջերմուկի խճուղում

Հոկտեմբերի 9-ին, ժամը 12.13-ին տեղեկատվություն է ստաց­վել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկի խճուղու և Շահումյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են Ա.Մ.-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 34TS206 պետհամարանիշի, Ս.Ս.-ի վարած «Մազդա» մակնիշի 76TT777 պետհամարանիշի և Գ.Հ.-ի վարած «Միցուբիշի Գրանդ» մակնիշի 35VS798 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա.Մ.-ն ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ:
Հրշեջ-փրկարարները տուժածին տեղափոխել են Վայք քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Տեսանյութեր

Լրահոս