Բաժիններ՝

Հայտնի են Քիմիայի Նոբելյան մրցանակակիրները

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիան այսօր հայտնել է Քիմիայի Նոբելյան մրցանակ – 2013-ի հաղթողների անունները:

Հեղինակավոր այդ պարգևին արժանացել են պրոֆեսոր Մարտին Կարփլուսը (Ստրասբուրգի, Հարվարդի ու Քեմբրիջի համալսարաններ), պրոֆեսոր Մայքլ Լևիթը (Սթենֆորդի համալսարան) և պրոֆեսոր Արիեհ Վարշելը (Հարավային Կարոլինայի համալսարան):

Գիտնականներն աչքի են ընկել քիմիական համակարգի համալիրների բազմամասշտաբ մոդելների զարգացման հարցում: 1970-ական թվականներին նրանք դրել են համակարգչային հզոր ծրագրերի հիմքը, որոնք օգտագործվում են քիմիական գործընթացների հետազոտման ու կանխատեսման համար: Այդ ծրագրերը կարող են հետևել քիմիական ռեակցիաների փոքրագույն իսկ փոփոխություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031