
Իսրայելը պլանավորել է պաղեստինցի բանտարկյալների երկրորդ խմբին ազատ արձակել հոկտեմբերի 29-ին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի իշխանությունները պլանավորել են հոկտեմբերի 29-ին ազատ արձակել պաղեստինցի բանտարկյալների նոր խմբի, ում համաներումը նախատեսված է տարածաշրջանային խաղաղության գործընթացի վերսկսման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա:
Իսրայելը խոստացել է ազատ արձակել ընդհանուր առմամբ 104 պաղեստինցու, որոնք ունեն ամենամեծ «բանտային փորձ», սակայն դա անել փուլ առ փուլ, և այդ գործընթացի գրաֆիկը կապել խաղաղության բանակցություններում առաջընթացի հետ:
Առաջին խումբը՝ բաղկացած 26 պաղեստինցուց, ազատ է արձակվել օգոստոսի 13-ին: Դեռ հայտնի չէ, թե որքան մարդ կընդգրկվի երկրորդ խմբում: Միայն հայտնի է, որ այդ անձինք ձերբակալվել են մինչև 1994 թվականը: