Բաժիններ՝

«Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ և մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտաժողով Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում

Հոկտեմբերի 18-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա «Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ և մարտահրավերներ» թեմայով գիտաժողով` կազմակերպված նախաձեռնությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի:

Գիտաժողովին զեկույցներով հանդես կգան Մայր Աթոռի միաբաններ, տարբեր Եկեղեցիների, ՀՀ պետական կառույցների, համալսարանների, միջազգային քրիստոնեական և հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչներ:

Քննարկման նյութ կդառնան Եկեղեցի-պետություն փոխհարաբերությունների ներկայիս մոդելները Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում, կրոնական ազատության բնագավառում միջազգային օրենքներն ու չափորոշիչները, Եկեղեցու դերը հասարակական կյանքում, ինչպես նաև անդրադարձ կկատարվի ժամանակակից մարտահրավերներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031