Իրանն ամերիկյան ScanEagle ԱԹՍ-ի պատճենի զանգվածային արտադրությունը սկսելու մասին հայտարարել է 2013 թվականի փետրվարի կեսին:
Նախարարի որդին փորձել է սահմանակետով թմրանյութ անցկացնել՝ այն պահելով մարմնի տարբեր մասերում, սակայն բռնվել Է։
Համաձայնագիրը գնահատվում է 3.5 միլիարդ դոլար, դրա շրջանակներում համատեղ արտադրվելու է 109 մարտական ուղղաթիռ:
Հանրապետության Նախագահը խնդրել է ցավակցության և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ այդ ողբերգության հետևանքով բոլոր տուժածներին:
Վարորդ Ե. Ենգիբարյանի դին ավտոմեքենայից դուրս բերելու համար ժամանել էին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով կարողացան մեքենան մասնատել, որպեսզի դին տեղափոխվի:
Սիրիացիներն ամենաշատն ապրում են Ստամբուլում`մոտ 100.000 մարդ, ինչը ձմռան գալստյան հետ կարող է հանգեցնել նոր խնդիրների:
Ես առաջարկում եմ փակ լսումներ անցկացնել խորհրդարանում, հրավիրել ԼՂՀ-ի ներկայացուցիչներին, ինչպես նաև՝ փորձագետների, և քննարկել ճանաչման նպատակահարմարությունը: Եվ եթե կա խնդիր, որ պատգամ հնչեցնենք միջազգային հանրությանը և Ադրբեջանի ղեկավարությանը, որ Հայաստանում արդեն լրջորեն քննարկվում է այս հարցը, այդ դեպքում մենք կհասնենք մեր նպատակին:
Նոր նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 2 միլիարդ թուրքական լիրա (մոտ 1 միլիարդ դոլար):
«Վեցյակի» ու Իրանի միջև համաձայնագիրը կարող է լինել իդեալական, խելամիտ, անհաջող և փուլային:
«Ժառանգության» որոշ անդամներ վստահեցնում են, որ կուսակցության ղեկավարը պատրաստվում է հաջորդ տարվա սկզբին հրավիրել համագումար, որտեղ կառաջարկի նախագահ ընտրել Զարուհի Փոստանջյանին:
Ճակատամարտը պետք է ավարտվի նախքան «Ժնև 2» կոնֆերանսի բացումը, և բոլորը հուսով են մինչև դրա սկսվելը բարելավել իր ռազմավարական դիրքերը:
Այդ երկրներն են Նիդեռլանդները, Մեծ Բրիտանիան եւ Շվեդիան:
Հայտնի է դարձել նաև, որ Apple-ի ներսում ոսկե սմարթֆոնը, ըստ որոշ լուրերի, կրել է «Քարդաշյան հեռախոս» անվանումը` ի պատիվ Քարդաշյանների հայտնի ընտանիքի:
Հայաստանը, Վրաստանն ու Մոլդովան հոկտեմբերի 21-ից միացել են հիմնադրամին, որի հիմնական խնդիրը էներգաարդյունավետությանը նպաստելն է եւ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված նախագծերին աջակցելը:
Սարքի մշակողներից մեկը` Քեյթ Լայոնսը պատմել է, որ թևնոցը գոյություն ունի ոչ միայն թղթի վրա, այլ Nokia-ն ունի սարքի արդեն պատրաստի նախատիպը:
Վերջին շրջանում Ռուբեն Հակոբյանը տարաձայնություններ ուներ կուսակիցների հետ` Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության, ինչպես նաեւ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` քննարկման առարկա դարձած պահվածքի հետ կապված:
Շարժական ինտերնետից օգտվողների շրջանում ժողովրդականություն են վայելում նախևառաջ որոնողական կայքերը: Երկրորդ տեղում են գտնվում քարտեզները, որոնք մարզերում գրեթե պահանջարկ չունեն. շրջաններում առավել տարածված են ու երկրորդ տեղում են գտնվում սոցիալական ցանցերը:
Այս տարվա հունվար-սեպտեմբերին շինարարության ոլորտի արտադրանքը կազմել է 244.9 միլիարդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ոլորտի անկումը կազմել է 9.2%։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում այլ փոփոխությունների թվում, քննարկվում է նաև Սահմանադրության մեջ կոալիցիոն կառավարության ձևավորման կարգ սահմանելու հնարավորությունը:
Ես հույս ունեի, որ մենք ձերբազատվել ենք այն ստրկամտական մոտեցումից, որը մեզ հրամցվում էր 200 տարիների ընթացքում, և այլևս պատրաստ ենք կառուցելու մեր անկախ պետությունը: Ցավոք սրտի, մեզանում դեռևս կա այն մտայնությունը, որ մենք փոքր ենք, խեղճ ժողովուրդ ենք, որին բոլորն ուզում են մորթել, և մենք պետք է գտնենք մեկին, ով թույլ չի տա, որ ուրիշները մեզ մորթեն: Նման մոտեցմամբ անկախության արժանի չէ ոչ մի ազգ:
4-ամյա Ասյան գրեթե ամեն օր վերցնում է մանկական պայուսակը, ունեցած հագուստը լցնում է մեջն ու քրոջը՝ Սոֆիային, ասում է՝ «Գնում ենք Իլիանայի մոտ»: Երկու փոքրիկներին տատիկն ու պապիկը չեն կարողանում զսպել, քանի որ գրեթե ամեն օր մոր կարոտից նրանք փախչել են ուզում:
Հովհաննիսյանը ցանկանում է հաջորդ տարի հրավիրել կուսակցության համագումար և կուսակցության անդամներին առաջարկել նախագահ ընտրել Զարուհի Փոստանջյանին: Ինքը՝ Փոստանջյանն, ասում է, որ 2014 թվականի իր ծրագրերի կուսակցություն ղեկավարելը չի մտնում. ինքը պատրաստվում է արու զավակ ունենալ և զբաղված է լինելու առավելապես դրանով:
Հոկտեմբերի 22-23-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին շրջանների զգալի մասում, 25-ին Սյունիքում սպասվում են տեղումներ:
Այսօր քննիչը դատարանին դրել է այնպիսի վիճակի մեջ, որ դատարանը, ըստ քննիչի, պետք է քրեական գործի մասին եզրակացություններ անի 2500 թերթից ընդամենը քննիչի կողմից ընտրված 210 թերթի հիման վրա: Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ ծաղրանք է արդարադատության նկատմամբ, ինչ անհարգալից վերաբերմունք է դատարանի նկատմամբ և ինչ արհամարհական վերաբերմունք է հասարակական կարծիքի նկատմամբ: Չէ՞ որ հասարակությունը սպասում էր:
Մեկ տարվա ընթացքում ՀՀ գյուղատնտեսական նշանակության հողերը պակասել են 1860 հեկտարով և այժմ կազմում են ընդամենը 2051 հազ. հեկտար:
«Ես անձամբ որեւէ խոչընդոտ չեմ տեսնում թեկնածությունս հաջորդ ընտրություններում առաջադրելու համար»,- հայտարարել է Ասադը:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 13.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ.Քոչարի փողոցի թիվ 16 շենքի 14-րդ բնակարանի բնակիչ 6 տարեկան երեխայի մատն արգելափակվել է երկաթյա օղակի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 19-ին ոստիկանության Էրեբունու բաժին դիմած 40-ամյա կինը հայտնել է, որ իրեն պատկանող 206 գլուխ անասուններից անհետացել է 12-ը, որի մեջ կասկածում է Նուբարաշենի բնակիչներ ոմն Կարոյի, Հրաչի, ինչպես նաև Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ ոմն Շոթայի:
Եթե մեզ հրավիրեին, այլ հարց է։ Մենք քննարկումներ կանեինք, խորհրդակցություններ կանցկացնեինք և կորոշեինք՝ մտնել, թե չմտնել Մաքսային միություն:
ՈՍԿԻ` գնման գին` 15513.07 (-234.93), բացթողնման գին` 16862.03 (-255.36), ԱՐԾԱԹ` գնման գին` 257.31 (-7.41), բացթողնման գին` 279.68 (-8.06), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 16799.60 (+49.04), բացթողնման գին` 18260.43 (+53.3), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8624.19 (+100.59), բացթողնման գին` 9374.12 (+109.34):