Ռուբեն Հակոբյանը պատրաստվում է հրաժարվե՞լ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնից

«Ժառանգության» մեր աղբյուրները հաստատում են մամուլում հրապարակված այն տեղեկությունները, որ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը պատրաստվում է հրաժարական տալ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնից:

Նշենք, որ վերջին շրջանում Ռուբեն Հակոբյանը տարաձայնություններ ուներ կուսակիցների հետ` Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության, ինչպես նաեւ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` քննարկման առարկա դարձած պահվածքի հետ կապված: Ըստ ամենայնի, այդ հակասություններն էլ եղել են նման որոշման պատճառը:

Ռ. Հակոբյանից  պարզաբանում ստանալ չհաջողվեց, քանի որ նա չէր պատասխանում հեռախոսազանգերին:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031