
Շինարարության ոլորտը չի հաջողվում ոտքի կանգնեցնել

Այս տարվա հունվար-սեպտեմբերին շինարարության ոլորտի արտադրանքը կազմել է 244.9 միլիարդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ոլորտի անկումը կազմել է 9.2%։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
Փաստորեն, 2009 թվականի ճգնաժամից ի վեր՝ ՀՀ շինարարության ոլորտը այդպես էլ չի կարողանում դուրս գալ անկումից։
Մյուս ոլորտներում աճ է արձանագրվել։
Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 7%-ով՝ կազմելով 874.6 միլիարդ դրամ։ Գյուղատնտեսությունն աճել է 5.5%-ով (ծավալը՝ 663.4 միլիարդ դրամ)։
Ծառայությունների ոլորտի աճը զգալի չի եղել՝ 2.8%, իսկ ծավալը՝ 740.7 միլիարդ դրամ։
Ներքին առևտրաշրջանառության ծավալն աճել է 2.1%-ով և կազմել 1 տրիլիոն 546.3 միլիարդ դրամ։