Ձերբակալվել է Յուրի Վարդանյանի որդին` թմրանյութեր անցկացնելու կասկածանքով

«ժողովուրդը» գրում է». ՀՀ սպորտի և երիտասարդության հարցեի նախարար Յուրի Վարդանյանի որդին մեկ շաբաթ առաջ ձերբակալվել է Իրան-Հայաստան սահմանին։ «ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նախարարի որդին փորձել է սահմանակետով թմրանյութ անցկացնել՝ այն պահելով մարմնի տարբեր մասերում, սակայն բռնվել Է։ Կապանի ոստիկանները Վարդանյանին բերման են ենթարկել, այժմ գործի քննությունը տեղափոխվել Է մայրաքաղաք։ «ժողովուրդը» տեղեկացել է, որ Յուրի Վարդանյանը փորձում է ոչ մի կերպ «չխառնվել» որդու հետ կատարվածին՝ հանրության ուշադրությունից ու քննադատություններից խուսափելու համար։ Երեկ «Ժողովուրդը» փորձել է տեղեկությունը ճշտել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի մամլո խոսնակից, սակայն վերջինս ասաց, թե ինքը նման ինֆորմացիայի չի տիրապետում. «Նախարարը զբաղված Էր, հանդիպումների մեջ է, չկարողացա ինչ-որ բան ճշտել»։ Տեղեկություն տրամադրելու առումով ժլատ Էր նաեւ ոստիկանությունը։

Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031