Ալեքսանդր Արզումանյանը` Զորի Բալայանի նամակի մասին. «Համբերությունս չհերիքեց` ամբողջությամբ այդ նամակն ընթերցելու համար»

«Ճիշտն ասած` համբերությունս չհերիքեց ամբողջությամբ այդ նամակն ընթերցելու համար, և առաջին տպավորությունս այն է, որ պարոն Բալայանի մոտ որևէ բան 80-ականներից մինչ օրս չի փոխվել, այսինքն` աշխարհը փոխվել է, կայսրություններ են տապալվել և այլն, բայց պարոն Բալայանը պահպանել է նույն ունայնությունն ու  մոտեցումը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, երբ նրան խնդրեցինք մեկնաբանել Զորի Բալայանի հայտնի նամակը` ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Արզումանյանը սա որակեց Իսրայել Օրուց եկող ցավալի դրսևորում և իրավական տեսանկյունից անհեթեթ է համարել Գյուլիստանի պայմանագիրը կրկին օրակարգ վերադարձնելը:

«Ես հույս ունեի, որ մենք ձերբազատվել ենք այն ստրկամտական մոտեցումից, որը մեզ հրամցվում էր 200 տարիների ընթացքում, և այլևս պատրաստ ենք կառուցելու մեր անկախ պետությունը: Ցավոք սրտի, մեզանում դեռևս կա այն մտայնությունը, որ մենք փոքր ենք, խեղճ ժողովուրդ ենք, որին բոլորն ուզում են մորթել, և մենք պետք է գտնենք մեկին, ով թույլ չի տա, որ ուրիշները մեզ մորթեն: Նման մոտեցմամբ անկախության արժանի չէ ոչ մի ազգ»,- մասնավորապես նշեց  Ալեքսանդր Արզումանյանը:

Հարցազրույցում նա նաև մանրամասն անդրադարձավ ԼՂՀ անկախության ճանաչման հարցին, դրա շուրջ վերջին քննարկումներին և իր դիրքորոշմանը:

Հարցազրույցն ամբողջությամբ` «168 Ժամի» այսօրվա տպագիր համարում:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս