Պաշտոնական Ստեփանակերտը ողջունում է ՄՄ-ին միանալու որոշումը

«Մաքսային միության անդամակցելու Հայաստանի որոշումը Ռուսաստանի հետ  համագործակցության հերթական քայլն էր։ Եվ զարմանալի ոչինչ տեղի չի ունեցել։ Ես կարծում եմ, որ այդ փաստաթղթի ստորագրմամբ կշահի թե Հայաստանը, և թե Ռուսաստանը։ Մենք ուղղակի ողջունում ենք դա»,- կիրակի այս մասին Ստեփանակերտ այցելած ռուսաստանցի մի խումբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, տեղեկացնում է azatutyun.am -ը։

Հարցին, թե արդյո՞ք Ղարաբաղը ևս կմտնի Մաքսային միություն, նախագահ Բակո Սահակյանը պատասխանել է, թե Ղարաբաղը չի կարող անդամակցել Մաքսային միությանը՝ հաշվի առնելով ճանաչված չլինելու կարգավիճակը։

«Եթե մեզ հրավիրեին, այլ հարց է։ Մենք քննարկումներ կանեինք, խորհրդակցություններ կանցկացնեինք և կորոշեինք՝ մտնել, թե չմտնել Մաքսային միություն»,- ասել է Բակո Սահակյանը։

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031