Փոստանջյանը պատրաստվում է որդի ունենալ

«Այսօր Հայաստանում կա մեկ քաղաքական գործիչ, ով վայելում է հասարակության աջակցությունը, և այդ գործիչը Զարուհի Փոստանջյանն է»,- 168.am-ի տեղեկություններով` մոտավորապես այսպիսի հայտարարություն է արել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ: Հովհաննիսյանը ցանկանում է հաջորդ տարի հրավիրել կուսակցության համագումար և կուսակցության անդամներին առաջարկել նախագահ ընտրել Զարուհի Փոստանջյանին: Ինքը՝ Փոստանջյանն, ասում է, որ 2014 թվականի իր ծրագրերի կուսակցություն ղեկավարելը չի մտնում. ինքը պատրաստվում է արու զավակ ունենալ և զբաղված է լինելու առավելապես դրանով:

Մանրամասն կարող եք կարդալ «168 ԺԱՄ» թերթի այսօրվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս