
Գյուղատնտեսական հողերն անցնում են հանքարդյունաբերության տրամադրության տակ

Մեկ տարվա ընթացքում ՀՀ գյուղատնտեսական նշանակության հողերը պակասել են 1860 հեկտարով և այժմ կազմում են ընդամենը 2051 հազ. հեկտար: Ըստ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվառման՝ գյուղհողերի 1428 հեկտարն անցել է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների, որից` 1 հա Արարատի, 2 հա Շիրակի, 139 հա Սյունիքի (Լեհվազ և Կապան համայնքներ), 1282 հա Վայոց Ձորի (Գնդեվազ և Սարավան համայնքներ) և 4 հա Տավուշի մարզերում:
Որոշ չափով փոփոխություն է եղել նաև էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, հատուկ պահպանվող, հատուկ նշանակության հողերի, անտառների տարածքների ճշգրտման արդյունքում:
Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերը կազմում են ընդամենը 34.9 հազ. հեկտար: