«Հզբոլլահը» պատրաստվում է Սիրիայի տարածքում խոշորագույն ճակատամարտին. Al-Watan
Սաուդյան Al-Watan թերթի փոխանցմամբ`«Հզբոլլահը» պատրաստվում է Սիրիայի տարածքում խոշորագույն ճակատամարտին: Խոսքը գնում է Դամասկոսի մերձակայքում ճակատամարտի մասին, որին պատրաստվում են մասնակցել հակամարտող բոլոր կողմերը` սիրիական բանակը, Սիրիական ազատ բանակը, «Ալ-Քաիդա» խմբավորումը և Ասադի կողմից մարտնչող շիական ոստիկանությունը:
Ճակատամարտը պետք է ավարտվի նախքան «Ժնև 2» կոնֆերանսի բացումը, և բոլորը հուսով են մինչև դրա սկսվելը բարելավել իր ռազմավարական դիրքերը: «Հզբոլլահը» տվյալ գործողության համար պատրաստում է 15.000 զինյալից բաղկացած մարտական բռունցք:
«Հզբոլլահը» և սիրիական բանակը մտադիր է հարձակվել Կալամունի շրջանի վրա: Դամասկոսի նահանգում գտնվող այդ լեռնային տեղանքը զբաղեցրել են ջիհադականները: Կալամունի վրա վերահսկողություն հաստատելն ընդդիմությանը հնարավորություն է տալիս բաց պահել Հորդանանից ու Լիբանանից զենqի ու զինյալների մատակարարման ուղիները, ինչպես նաև ներթափանցել Դամասկոսի կենտրոն:
Կալամոնի կորուստը չափազանց կբարդացնի ձմեռային ամիսներին խռովարարների դիրքերը: Ընդգծվում է, որ Ասադը չափազանց մեծ կարևորություն է տալիս ձմեռային կամպանիային ու Կալամունի համար ճակատամարտին: Դամասկոսում և Դամասկոսի նահանգում կենտրոնացած է սիրիական բանակի զինվորների կեսը, ինչպես նաև խռովարարների դեմ ներգրավված է 8 ռազմական օդանավակայանների ավիացիան: