Թուրքիայում սիրիացի փախստականների քանակը գերազանցել է 600.000-ի սահմանագիծը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայում սիրիացի փախստականների քանակը գերազանցել է 600.000-ի սահմանագիծը: Այս մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) ներկայացուցիչ Մուսթաֆա Այդողդուն: Նա մանրամասնել է, որ Թուրքիայի տարածքում ստեղծված փախստականների ճամբարներում ապրում է միայն 201.000 մարդ:

Այդողդուն ընդգծել է, որ Սիրիայից ժամանած յուրաքանչյուր մարդու առաջարկում են տեղավորվել ճամբարում` հավելելով, որ ներկայումս ճամբարներից դուրս ապրում է մոտ 400.000 սիրիացի: Վերջիններս ժամանակավորապես ապրում են Թուրքիայի տարբեր քաղաքներում, որոնցում նրանց քանակը տարբեր է:

Սիրիացիներն ամենաշատն ապրում են Ստամբուլում`մոտ 100.000 մարդ, ինչը ձմռան գալստյան հետ կարող է հանգեցնել նոր խնդիրների: Թուրքիայում սիրիացի փախստականների համար բացվել է 20 վրանային ու տանկային քաղաքներ, որոնցում կարող են տեղավորվել մինչև 300.000 մարդ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031