Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար Երևանում. Մահացել է սիրված դերասան Երվանդ Ենգիբարյանը (լուսանկարներ)

shamshyan.com-ի փոխանցմամբ`այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի 6/2 շենքի բնակիչ 30-ամյա Երվանդ Ենգիբարյանը, իր կողմից վարած Mercedes մակնիշի 27 ՕՏ 077 համարանիշի ավտոմեքենայով Միասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել:

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի՝ ՌԴ քաղաքացի, 34-ամյա Մարիամ Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Վարորդ Ե. Ենգիբարյանի դին ավտոմեքենայից դուրս բերելու համար ժամանել էին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով կարողացան մեքենան մասնատել, որպեսզի դին տեղափոխվի:

Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ մահացած վարորդը Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան էր, ով մարմնավորել էր մի շարք հետաքրքիր կերպարներ, այդ թվում` Ատոմ («Ինկած բերդի իշխանուհին»), Գլումով («Իմաստունն էլ երբեմն լինում է միամիտ»), Չացկի («Խելքից պատուհաս»), Խլեստակով («Ռևիզոր») և այլն, ինչպես նաև խաղացել էր «Սպանված աղավնի» և «Քայլ ձիով» ֆիլմերում: Նախօրեին նրա ծննդյան օրն էր եղել:

vtar3

vtar1

vtar2

Մանրամասները կարդացեք այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս