Գարիկը Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանող էր. ՎՊՄԻ ընդունվել էր 2010 թ.: Երկու տարի §Ֆիզիկական կուլտուրա և սպորտ¦ բաժնում սովորելուց հետո 2012 թ. մեկնել էր զինվորական ծառայության:
«Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնությունն արդեն երկու տարի է տարբեր ակցիաների ու միջոցառումների միջոցով բարձրացնում է լայն զանգվածների պահանջները հեռուստատեսության բացի կոմերցիոնից, նաև այլ տիպի գործառույթների իրականացման անհրաժեշոտության վերաբերյալ:
Հայ մեծ աստղագետ Բենիամին Մարգարյանի 100-ամյակի կապակցությամբ «Էդիթ-Փրինթ» հրատարակչության կողմից լույս է տեսել նրան նվիրված գրքույկ (28 էջ): Մարգարյանի կողմից իրականացված երկքնի լայնածավալ սպեկտրային շրջահայությունը հայտնի է ամբողջ աշխարհում:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերին:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Վանաձորի վթարային շենքերի վերաբերյալ հարցադրումներ է հնչեցրել, որին պատասխանել է ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր կժամանի Մոսկվա, ուր շաբաթ օրը` հոկտեմբերի 26-ին, կմասնակցի «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի նիստին:
Պայմանագիրը ՀՀ վարչապետի ներկայությամբ ստորագրել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Տիգրան Գևորգյանը և «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հայկ Բաքրջյանը:
Լիտվան՝ որպես ԵՄ-ում նախագահող երկիրը, վաղն առավոտյան զեկուցելու է Վիլնյուսյան գագաթաժողովին նախապատրաստվելու ընթացքի մասին:
Փաստաբանը չի բացառում, որ օրեր անց քննչական մարմինը հայտարարի, որ այն անձինք ովքեր Վոլոդյա Ավետիսյանի դեմ ցուցմունք են տվել և նրանց ցուցմունքների հիման վրա է Ավետիսյանը ձերբակալվել և կալանավորվել, ՀՀ-ից բացակայում են:
Այսպիսով, ոչ թե ՀԱՕԿ-ի անդամությունն է նախապայման համապատասխան միջազգային ֆեդերացիային անդամակցելու համար, այլ հակառակը՝ կազմակերպությունն ինքնաբերաբար դառնում է ՀԱՕԿ-ի անդամ, երբ ճանաչվում է համապատասխան միջազգային ֆեդերացիայի կողմից: Ավելին, համապատասխան միջազգային ֆեդերացիայի անդամ ազգային ֆեդերացիան Օլիմպիական Խարտիայի և ՀԱՕԿ կանոնադրության ուժով համարվում է ՀԱՕԿ անդամ:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք ԵՄ-ի գագաթաժողովի ժամանակ հանդիպելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
ԱԺ նախագահի կողմից քննության դրված Կարգը եւ ընդունած Կարգադրությունը ակնհայտորեն հետապնդել են «Ժառանգության» գործունեությունը ԵԽԽՎ-ում ընդհանրապես կասեցնելու քաղաքական նպատակ, եւ տարակուսելի է ու ցավալի, որ այդ պատասխանատվությունը կիսել են նաեւ ոչ իշխանական կուսակցությունները:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպեզ-Իսթուրիզ Ուայթին:
Ռուսաստանի տարածքում է գտնվում 11.280.975 օտարազգի:
PFA-ի զեկույցի համաձայն՝ ՀՀ բյուջետային կորուստները տարեկան գերազանցում են ՀՆԱ-ի 7%-ը։ Օրինակ՝ 2012 թվականին թերհավաքագրվել է մոտ 750 միլիոն դոլար։
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» նախագիծը քաղաքական է: Այս մասին այսօր Աժ ամբիոնից հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը:
Իմ կողմից շատ հարգված գործընկերն ասում է, որ, լինելով ընդդիմության մեջ, իրենք կողմ են այս օրենքի նախագծին: Որ կողմ են՝ հասկանալի է, բայց եկեք նորից նայենք ընդդիմություն լինելու հարցը: Իմ համեստ, իմ անձնական պատկերացմամբ, ընդդիմություն լինելով և Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության թիվ մեկ պահանջատերի դերում հանդես գալով, չեն գնում և կողմ քվեարկում Ավետիք Բուդաղյանի սպանությունը պարտակած դատախազի թեկնածուին և ոչ էլ համաձայնում են դեսպանի պաշտոն ստանձնել:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե իրեն ստեղծված իրավիճակը հիեցրել է Օստապ Բենդերի հայտնի հարցը. «Շուրա, իսկ որքա՞ն է քեզ հարկավոր երջանիկ լինելու համար»: Կառավարության տրամաբանությամբ պատգամավորին անկախ լինելու համար չի բավականացնում 329.805 դրամը և փաստորեն նույնիսկ ընդդիմությունն է կողմ սրան»:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ դատապարտյալը հետազոտություն անցնելուց հետո վերադարձվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Այս մասին նշված է «Եվրանեսթ» ԽՎ-ի փոխնախագահ, ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովի անունից այսօր տարածված հայտարարությունում:
Օրերս կամրջից նետվել փորձած երիտասարդը նախկինում աշխատել է Հրազդանի ոստիկանությունում, ապա հեռացվել աշխատանքից։ Հրազդանցիներին նա ավելի շատ հայտնի է «Բլեֆ» կոչվող հաղորդումից։
Նրան կալանավորել են երեկ, տեղական ժամանակով ժամը 16.30-ին:
«Մենք պարզապես մտահոգված ենք, որ դա կնպաստի գնաճին, ինչն էլ կազդի խոցելի խավերի՝ թոշակառուների, նպաստառուների վրա, որոնց այդ 18.000 նպաստից էլ ԱԺ-ի որոշմամբ կզրկեն»
Դեսպանը հավելել է, որ ներկայումս թուրք-ամերիկյան հարաբերությունները նախկինի նման գտնվում են բարձր մակարդակի վրա, սակայն Վաշինգտոնն ափսոսանք է հայտնում Թուրքիայի կատարած ընտրության կապակցությամբ:
Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
Դատավորի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ հայցադիմումի և անձնագրի համարները չեն համապատասխանում միմյանց, Ս.Խաչատրյանը պատասխանել է, որ անձնագիրը վերջերս փոխվել է:
«Փոփ երաժշտության արքան» 2012 թվականի հոկտեմբերից մինչև 2013 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում «վաստակել» է 160 միլիոն դոլար:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին Ժամը 11:10-ի սահմաններում Հերացի փողոցից Խանջյան փողոց տանող թունելի սկզբնամասում բախվել էին 4 ավտոմեքենա: