Ով է իրականում այն երիտասարդը, որին Արմեն Երիցյանը թույլ չտվեց կամրջից ցած նետվել

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Օրերս կամրջից նետվել փորձած երիտասարդը նախկինում աշխատել է Հրազդանի ոստիկանությունում, ապա հեռացվել աշխատանքից։ Հրազդանցիներին նա ավելի շատ հայտնի է «Բլեֆ» կոչվող հաղորդումից։ Թաքնված տեսախցիկի սկզբունքով, ոմն Գագիկ Աթասյանի հետ զավեշտալի իրավիճակներ է «սարքել» հրազդանցիների գլխին։  Դեմքը սպիտակ թաշկինակով ծածկած տղան, որին նախարար Արմեն Երիցյանը հոկտեմբերի 17-ին հանդիպեց Դավթաշենի կամրջին եւ համոզեց, որ ցած չնետվի, մեկ օրում հայտնի դարձավ՝ Վարդան Ստեփանյան, Հրազդանի բնակիչ, 32 տարեկան։ Ինքնասպանության պատճառը, ինչպես նա նշել Էր, մեծ պարտքերն Էին, և նախարար Երիցյանը, որ խոստացել էր օգնել Վարդանիև, պահեց խոստումը։ Երեկ փրկարար ծառայական տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը հայտնել է, որ Վարդան Ստեփանյանին օգնել են աշխատանքի տեղավորվել Երևանի սուպերմարկետներից մեկի անվտանգության ծառայությունում՝ 110 հազար դրամ աշխատավարձով։

«Հրապարակի» տվյալներով, երիտասարդի մասնակցությամբ թաքնված տեսախցիկի կատակները գնալով ավելի դաժան են դարձել՝ տեղ-տեղ նմանվելով խարդախության։ Բանը անգամ հասել է նրան, որ թաքնված տեսախցիկից տուժածներն իրենց մեթոդներով են պատժել բլեֆիստին՝ նրան ուղղակի ծեծել են։ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը «Հրապարակին» տեղեկացրել է, որ ԱԻՆ աշխատակիցների հետ զրույցներում Վարդաև Ստեփանյանը նման տեղեկություններ չի հայտնել։ ճշտելով «Հրապարակի» տեղեկությունները, նա հայտնել է, որ Ստեփանյանը ոստիկանությունում չի աշխատել, սակայն նման հաղորդման մեջ շատ վաղուց ներգրավված եղել է. «Մենք պարզել ենք նաև, որ Վարղան Ստեփանյանն իրոք պարտքեր ունի, և նրա տունը գրավի տակ է։ Ամեն դեպքում, թե նախարարի, թե փրկարարների մասնագիտական պարտքը երիտասարդին փրկելն էր, որքան էլ վառ երևակայության տեր լիներ նա, իրավիճակն իրոք շատ վտանգավոր Էր»,– ասել Է Նիկոլայ Գրիգորյանը։ Մինչդեռ հրազդանցիք համոզված են, որ «ինքնասպանությունն» ընդամենը մտածված հնարք էր. «Բլեֆ» հաղորդման հաջորդ սերիան։

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօվա համարում

Տեսանյութեր

Լրահոս