Նա նաեւ տեղեկացրել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի առջեւ խնդիր է դրված կարճ ժամանակահատվածում համապատասխան «ճանապարհային քարտեզ» պատրաստել Հայաստանի եւ Ղրղզստանի` ինտեգրացիոն նախագծին միանալու վերաբերյալ:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություններից տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր ի սկզբանե, որ տուժող կողմն էլ պիտի շահագրգռված լինի, որ գործն ինչքան հնարավոր է արագ ընթանա առաջ, որպեսզի, ի վերջո, պարզաբանվի, թե ինչ է տեղի ունեցել: Բայց իմ այդ կարծիքը փոխվում է, ինձ թվում է` տուժող կողմին ձեռնտու են ձգձգումները: Չգիտեմ` ինչու:
Պետությունը կրկին մտնում է քաղաքացու գրպանը. առաջին հարվածը զգում են ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետները, ովքեր այլևս մտածում են երկիրը լքելու մասին:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 16.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 1/3 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 32-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
«Ծրագրվում է, որ երկրի ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի նախագծի մշակման աշխատանքների ընթացքը»,-ասել է նա:
«Գործը մինչև վերջ բացված չէ: Մենք անպայման պետք է բողոքարկենք, որ գործը մտնի վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանում, իհարկե, խոսելու ենք 100 հազար փոխանցման մասին»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Հիփոթեքային վարկավորման աճին նպաստել է անշարժ գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկավորումը, որի ավելի քան 50%-ը կազմում են արտարժութային վարկերը, ինչը կարող է դրամային եկամուտներ ստացող վարկառուների շրջանում մեծացնել արտարժութային ռիսկով պայմանավորված վարկային ռիսկերը:
Մինչ կժամանեին փրկարարներն և ոստիկանները, քաղաքացիներն իրենց ուժերով ավտոմեքենաներից դուրս են բերել 6 վիրավորների և տեղափոխել Ապարանի բժշկական կենտրոն:
Ինձ համար շատ դժվար է եղել քաղաքանկարն անել ժամանակակից քաղաքի ստենդներով, ակվարելով, դա ռիսկ է, բայց իմ երկարատև աշխատանքի արդյունքում գործերս սկսեցին վաճառվել: Ավելին՝ այդ ամենն իր գնահատականը ստացավ շատ ավելի միջազգային բարձր հարթակներում, քան հայաստանյան քննադատական, պրոֆեսիոնալ տարածքն է:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿՀ-ի մոտից բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1983 թ. ծնված, նախկինում դատված Իրակլի Ս.-ին:
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.99 դրամ։ Երեկվա համեմատ ամերիկյան արժույթը թանկացել է 0.16%-ով կամ 0.64 դրամով։
Այսօր Տեղեկատվության զարգացման օրն է: Մեր երկրում հիմնականում սպառվում է լրատվական կայքերի տեղեկատվությունը, այն դեպքում, երբ կան նաև որոշակի քանակի այլ հետաքրքիր, հայերեն բովանդակություն ունեցող կայքեր, որոնք այդպես էլ հասանելի չեն դառնում հասարակությանը:
Հայ ծրագրավորողները հետաքրքրություն են ցուցաբերել Google ընկերության 20 հազար դոլար մրցանակային ֆոնդով մրցույթի նկատմամբ: Դեռևս կոնկրետ անուններ և խմբեր չենք կարող հրապարակել, սակայն հայ մասնագետների կողմից լուրջ հետաքրքրություն կա այս մրցույթի նկատմամբ:
Մեզանից յուրաքանչյուրն, ով անձնապես առնչվել է հայաստանյան դատաիրավական համակարգին, համոզվել է, որ հանրապետությունում տիրող արդարադատության լիակատար դեֆիցիտի պայմաններում` բացահայտորեն ծաղկում է անօրինականությունը:
1993 թվականին Երևանում կատարված սպանության հետքերով
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն այսօր էլ ժամանակ չունեցավ մտածելու հրաժարականի մասին: Իր հնարավոր հրաժարականի մասին հարցին երեկ, որդու ձերբակալման շուրջ տարածված տեղեկություններից հետո, նախարարը մամուլի խոսնակի շուրթերով ընդամենը հաղորդել է, թե «զբաղված է, հանդիպումների մեջ է»:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 16.30-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել ճամփեզրին կայանված «ԿռԱԶ» մակնիշի բեռնատարի:
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ գերխնդիրը սկզբունքորեն նոր կառույցի ձևավորւմն է, ինչի հիմքում լինելու է նոր ոստիկանը՝ այլ արժեհամակարգով և գործունեության չափորոշիչներով, օրինականության պահապան, ով նախևառաջ քաղաքացի է, ում մեջ պետք է երկխոսեն քաղաքացին ու ոստիկանը, ում առաքելությունը պետք է լինի ծառայությունը օրենքին ու ժողովրդին, իսկ կոչումը՝ իր կերպարով ու գործով հասարակության համար օրինակ ծառայելը:
Ի՞նչ է սա, եթե ոչ ցինիզմ աղքատության, արտագաղթի ու հուսահատության ֆոնին: Սա ցինիզմ է և սա հատուկ եմ ասում բոլոր նրանց համար, ովքեր իմ դիրքորոշումը կորակեն որպես պոպուլիտական:
Հոկտեմբերի 25-ից 29-ին շրջանների մեծ մասում սպասվում է առանց տեղումների եղանակ, Վայոց ձորում և Սյունիքում 27-ին սպասվում են տեղումներ:
Հոկտեմբերի 21-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի գործը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանձնարարականով վերցվել էՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի հսկողության տակ: Ինչպես հայտնում է կայքը, այսօր` հոկտեմբերի 24 -ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը նշված քրեական գործով կանչվել է Ա. Թամազյանի մոտ:
Մեղադրող Հարություն Հարությունյանն ասաց, որ իր տեղեկություններով՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է մեկ այլ գործ ամբաստանյալի մասնակցությամբ և առաջարկեց դատական նիստտերը հետաձգել առնվազն մեկ ամսով: Ամբաստանյալ Արթուր Պետրոսյանն էլ, կարծիք հայտնելով հաջորդ նիստին նշանակման օրվա մասին, ասաց, որ իր համար միևնույնն է. «Իմ համար մեկ է, կարաք այսօր էլ դատեք»:
Հակաօքսիդանտ նյութերը պաշտպանում են կենդանի օրգանիզմներն «ազատ ռադիկալների» վնասակար ազդեցությունից։ Փորձենք հասկանալ` ինչ բնույթ ունեն այդ «ռադիկալները» և ինչպես են ազդում մեր օրգանիզմի վրա։
Հոկտեմբերի 23-ին, ժամը 18.40-ին, «ԲՄՎ-525» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 41 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 86-ամյա տաղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանը 2013թ. հոկտեմբերի 23-ին հրամաններ է ստորագրել: Այսպես` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ է նշանակվել արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սասուն Խաչատրյանը` ազատվելով Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնից:
Եվրոպական մեր գործընկերների օգնությամբ մեծ առաջընթաց ենք արձանագրել այդ ուղղությամբ և այժմ ցանկանում ենք շարունակել համագործակցությունը ԵՄ-ի հետ նույն ձևաչափով: Համագործակցությունը Եվրամիության հետ մենք չենք դիտարկում «սևի և սպիտակի» համատեքստում:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով դատաքննությունը: 2013 թ. հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ հերթական դատական նիստը, որի ժամանակ դատարանը քննեց Սամվել Դիլոյանի և Արտակ Վերանյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ դատախազ Աշոտ Գրիգորյանին բացարկ հայտնելու վերաբերյալ՝ ոչ պատշաճ քննություն կատարելու հիմքով:
«Երբ տեղի ունեցավ «վարդերի հեղափոխությունը», եկան նոր իշխանություններ, այս համակարգն այնտեղ ներդրվեց, դրանից հետո նրանք սանկցիաները՝ պատասխանատվությունը բարձրացրեցին այն պաշտոնյաների, որոնց աշխատավարձերը բարձրացրել էին: Ի՞նչ կատարվեց դրանից հետո՝ քրեակատարողական հիմնարկներում հայտնվեցին՝ նախարարները, փոխնախարարներ, մարզպետներ, փոխոստիկանապետեր, պատգամավորներ… բոլոր պաշտոնյաներից կարելի էր գտնել վրացական բանտերում»:
Հոկտեմբերի 24-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունը իրականացրեց իր թվով 7-րդ պարտատոմսերի տեղաբաշխումը` մեկ տարի մարման ժամկետով: