Պատգամավորներին մտահոգում է պետական հատվածի աշխատավարձերի բարձրացումը

ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»  օրինագիծը: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն օրինագծին անդրադառնալով՝ նկատեց. «Չմտածեք, թե մենք դեմ ենք աշխատավարձերի բարձրացմանը: Բոլորովին: Աշխատավարձի բարձրացումը ցանկացած դեպքում դրական քայլ է: Մենք պարզապես մտահոգված ենք, որ դա կնպաստի գնաճին, ինչն էլ կազդի խոցելի խավերի՝ թոշակառուների, նպաստառուների վրա, որոնց այդ 18.000 նպաստից էլ ԱԺ-ի որոշմամբ կզրկեն»: Ըստ նրա՝  բարձրացումը գնաճի պարտադիր հետևանք է արձանագրելու։ «Առավելևս, գնաճն ավելի շատ է լինում, երբ աշխատավարձի որոշման և բարձրացման ժամկետը երկար է լինում, և եթե մենք հիմա որոշում ենք կայացնում հուլիսից բարձրացում կատարել, դա առավելևս նպաստելու է գնաճի բարձրացմանը։ Եվ այն մոտեցումները, որ ներկայացվում է, թե չի ազդելու այդ գնաճը խոցելի խավերի վրա, ռեալ չէ, մասնավորապես, թոշակառուների հարցում: Այն 15%-ի մասին, որ դուք ասում եք, թե բարձրացրել եք, դա կազմում է ընդամենը 3 հազարից 5 հազար դրամ, որը ոչինչ է գնաճի պարագայում»,- նշեց նա՝ ավելացնելով, որ  գնաճի պարագայում խոցելի շերտերի բեռի ավելացման առումով բարձրացվող աշխատավարձի չափը բացասական ազդեցություն կունենա: Արամ Մանուկյանըառաջարկեց.  «Պետական ապարատը վերջին տարիներին 2-3 անգամ ավելացել է, ուրեմն կրճատեք ապարատը, և երկու անգամ կավելանա աշխատավարձը: Մեր երկրում ստվերը կազմում է 40-60%, բերեք կրճատեք 2 անգամ, աշխատավարձերը կբարձրանան 2-3 անգամ»։

ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ դիտավորություն նկատեց օրինագծում: Նա նշեց, որ բարձրացման աղյուսակը դիտարկելով Սահմանադրության հետ՝ անհամաձայնություն է տեսնում. «Դիտավորյալ խախտում կա՝ պատգամավորի գործակիցը հավասարեցնել փոխնախարարների, մարզպետերի աշխատավարձերին: Սա Կառավարության վերաբերմունքն է ԱԺ-ի նկատմամբ: Եթե այս շկալայում ունես որոշակի գործակից, ուրեմն այդ մակադակի ես: ԱԺ-ն ուրջ մարմին է, որն ինքն է ձևավորում կառավարություն, և իր ձևավորած մարմինը չի կարող իրեն ստորադասել կառավարության անդամներից»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը: Ինչ վերաբերում է  տեսակետներին, որ աշխատավարձի բարձրացմանը նախորդելու է գնաճը, նա չհամաձայնեց. «Չեմ կարծում, որ հանգեցնելու է գնաճի: Մենք այնքան չենք բարձրացնելու, որ բերի գնաճ: Չեմ կարող ընդունել նաև, որ գումար չկա, դրա համար չենք անում: Գումար ստեղծողը մենք ենք, տնօրինողը մենք ենք: Եթե պետք է, արժե բյուջեում անել վերաբաշխում, որովհետև, օրինակ, հարյուր հազար դրամ ստացող ուսուցիչը ավելի կարևոր է»:

Իսկ ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանն էլ նշեց, թե քանի որ կա «հազար ու մի խնդիր», պետք է օրինագծի ընդունումը հետաձգել: «Ես առաջարկում եմ քննության առնել պետական բարձրաստիճան պաշտոնիաների շրջանակը՝ պատգամավորներ, մարզպետեր, նախարարներ` վարձատրության նոր կարգը օրենսդրորեն առկախելու՝ մինչև կգան ավելի լավ ժամանակներ: Սոցիալական ներկա պայմաններում կարելի – բարձրաստիճան պաշտոնյանեի աշխատավարձերը բարձրացնել բացառապես այն դեպքում, երբ ակնհայտ կլինի, որ մնացած բոլոր պատճառները վերացած են և մնում է միայն աշխատավարձերի խնդիրը»,- հայտարարեց Ֆարմանյանը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ տեղից ասաց, թե համաձայն չէ նրա հետ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս