Բաժիններ՝

«Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնությունը ողջունում է «Հանրային հեռուստատեսության» նոր եթերաշրջանում ձևավորված եթերային քաղաքականությունը

«Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնությունն արդեն երկու տարի է տարբեր ակցիաների ու միջոցառումների միջոցով բարձրացնում է լայն զանգվածների պահանջները հեռուստատեսության բացի կոմերցիոնից, նաև այլ տիպի գործառույթների իրականացման անհրաժեշոտության վերաբերյալ:

«Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնությունը ողջունում է «Հանրային հեռուստատեսության» նոր եթերաշրջանում ձևավորված եթերային քաղաքականությունը: Վերջապես «Հանրային հեռուստաընկերությունը» սկսում է իրականացնել իր «հանրային» ֆունկցիան և հեռուտաարտադրանք է մատուցում հասարակության տարբեր շրջանակների համար: Մասնավորապես, ծրագրեր են հայտնվել, որոնք բավարարում են հայկական հեռուստաեթերի կողմից վաղուց արհամարված՝ ինտելեկտուալ լսարանի համար: Խոսքը  «Հայադարան», «Արվեստանոց», «Հանրալսարան», «Արվեստակիներ», «Հայաստանիառեղծվածները» ծրագրերի մասին է:

Դրա հետ մեկտեղ «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնությունն առաջարկում է ստեղծել ծրագրեր, որոնք միտված կլինեն լսարանի պոզիտիվ ինքնության ձևավորմանը: Պոզիտիվ ինքնության առկայության դեպքում անհատի սոցիալական դիրքորոշումները բավարարվածություն են արտահայտում տվյալ էթնիկ խմբին անդամակցելու հարցում, անհատը հպարտանում է էթնիկ խմբի հաջողություններով ու հաղաթանակներով: Նեգատիվ ինքնության ժամանակ հակառակն է՝ սեփական խմբի վերաբերյալ գերակշռում են բացասական սոցիալական դիրքորոշումները, որոնք առաջացնում են տվյալ էթնիկական խմբին անդամակցելուց հրաժարման և ամոթի զգացողություն:

Քանի որ վերջին տարիներին հայկական հեռուստեթերը միտված է նեգատիվ ինքության ձևավորմանը (իր բոլոր բացասական հետևանքներով), առաջարկում ենք ծրագրային քաղաքականության հիմքում ընդունել վերոնշյալ խնդիրների լուծմանը միտված գաղափարներ և ծրագրեր հիմնել:

Հարգանքներով՝ «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս