«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է դեռևս 2011 թվականին, իսկ կոնկրետ համայնքում տուրքի դրույքաչափերը, դրանց վճարման ձևերը և այլ հարցերի կարգավորման իրավասությունը թողնվել է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին, տվյալ դեպքում՝ Երևան քաղաքի ավագանուն:
Հարձակում գործելով Սիրիայի վրա՝ ԱՄՆ-ը սխալ կգործի, քանի որ դա կվնասի հենց իրեն և արևմտյան մյուս երկրներին:
ՀՀ կառավարությունը թույլատրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը երկարաձգել մինչև 2016թ. հոկտեմբերի 12-ը:
Մեծարգո պարոն նախագահ, հարգելի վարչապետ, խնդրում եմ Ձեր աջակցությունը՝ իմ ձեռքով, սակայն ստիպողաբար գրած դիմումս համարելու անվավեր և վերականգնելու իմ 4 տարվա ստաժը (ինձ միայն 4 ամսվա ստաժ են հատկացրել), ինչպես նաև մինչև նոր աշխատանքի անցնելու ժամանակահատվածը բռնագանձելու հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի գումարը՝ առ այսօր մոտ 5 միլիոն դրամ։
Ինչո՞ւ պետք է առաջ քաշվի «կամ-կամ» հարցը:
«Իմ տղան իր տան մեջ իբր թե ավազակային հարձակում գործելու համար արդեն 1 տարի ազատազրկման մեջ է ու ներկայումս հացադուլ է հայտարարել»,- ասաց բողոքավոր կինը՝ հավելելով, որ որդուն ազատելու համար իրենից պահանջել են 10 հազար դոլար:
Դավիթ Շահնազարյանը Հայաստանի Մաքսային միություն մտնելու մեջ վտանգ է կանխատեսում նաև Ղարաբաղի համար: Նա ասում է, որ եթե Ռոբերտ Քոչարյանը և Վարդան Օսկանյանը Ղարաբաղը դուրս մղեցին բանակցային գործընթացից, և նրա տեղը զբաղեցրեց Հայաստանը, ապա Մաքսային միություն մտնելու դեպքում Հայաստանը դուրս կմղվի բանակցային գործընթացից, քանի որ Ադրբեջանը կամ միջնորդ երկրները կհամարեն, որ ավելի ճիշտ է, բանակցել Ռուսաստանի հետ:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի 1 շենքից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Իննա Գ.-ին, որը սեպտեմբերի 3-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
«Հիմա հարց է ծագում. Եվրամիություն, եթե դու ուզում ես՝ Հայաստանը դառնա քո ասոցացման ընկերը, ինչի՞ չես եռապատկում քո ներդրումային դաշտը, ուղղակի ներդրումները, ինչո՞ւ չես բերում այստեղ առաջատար տեխնոլոգիաներ, ինչո՞ւ թույլ չես տալիս, որ մեր ապրանքներն անցնեն քո մաքսային այդ պահանջները և այլն: Հետևաբար Հայաստանը դառնում է քաղաքական խաղի ինչ-որ մի միավոր, որը մեր բուն արմատական շահերի հետ առնչություն չունի»,- ասաց սոցիոլոգը` նշելով ու ևս մեկ անգամ ընդգծելով, որ ՀՀ հիմնական ներդրողը Ռուսաստանն է:
Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:
Համաշխարհային մրցունակության զեկույցում Հայաստանը ներկայումս զբաղեցնում է 79-րդ տեղը նախորդ տարվա 82-ի համեմատ: Այսինքն` 3 կետով առաջընթաց է արձանագրվել: Սակայն, ինչպես այսօր կառավարության նիստում նշեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, մրցունակության ցուցանիշն ագրեգացված ցուցանիշ է և ներկայացնում է երկրի տարբեր ոլորտները բնութագրող իրավիճակները:
Արդեն մի քանի օր է` քաղաքական դաշտում ակտիվ քննարկվում է նախագահական կառավարման համակարգի հնարավոր անցումը խորհրդարանական կառավարման:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Ըստ մեղադրանքի՝ 68-ամյա Վանյա Բաղդասարյանը, ժամանակավորապես բնակվելով քրոջ որդու՝ Գարիկի բնակարանում, 2012 թվականի դեկտեմբերի 16-ին, ժամը 19-ի սահմաններում կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության ժամանակ խոհանոցից վերցրել է փոքրիկ կացինն ու հարվածել քրոջ որդուն՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Գրիբաուսկայտեն ուղիղ չի հայտնել, որ ԵՄ-ն այլևս որևէ հույս չի կապում Հայաստանի հետ:
Երթը մեկնարկելու է Մշակույթի նախարարության շենքի մոտից դեպի դատախազություն, քաղաքապետարան, մինչև «Փակ շուկա»։
«Եթե հանկարծ մուսուլմանական ծայրահեղական իշխանությունները Սիրիայում գան իշխանության, ապա այնտեղ ալավիներին անմիջապես մորթելու են և ձեռքի հետ` բոլոր այլադավաններին, այդ թվում նաև սուննիներին»,- այսօր «Մեդիա կենտրոնում» Սիրիայի խնդրի վերաբերյալ հրավիրված քննարկմանն ասաց Սիրիայում ՀՀ նախկին դեսպան, արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը:
Էսմայիլիի խոսքերով՝ ընդհանուր առմամաբ զորավարժություններին մասնակցելու է 12.000 մարդ:
ԲԹԿ-ն շահագործման կհանձնվի հաջորդ տարի:
Դեպքի առթիվ Երևանի Մալաթիայի քննչական բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակներում բացատրություն է տվել Արտուշ Մարգարյանի կինը և նշել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ամուսինն իրենց սպանված որդու` Գուրգեն Մարգարյանի (սպանվել է Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից) կորստի հետ կապված դարձել էր դյուրագրգիռ, տառապել անքնությամբ և օրվա մեծ մասն անցկացրել որդու դիմանկարի առջև:
«Ղարաբաղը մեր համար այն կարմիր գիծն է, որը մենք երբեք չենք անցնի և բնական է, բացառվում է, որ Ղարաբաղի և Հայաստանի միջև լինի սահման»,- այսօր ի պատասխան 168.am-ի հարցի հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ խոսելով Մաքսային միությանը Հայաստան անդամակցության մասին:
Կոպիտ ասած՝ Ասոցացման համաձայնագիրը պրեամբուլան է, իսկ Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագիրը՝ օպերատիվ պարագրաֆներն են: Եվ ինչպես որևէ պայմանագրում դու չես կարող միայն պրեամբուլան ստորագրել, այնպես էլ սա:
Կոմիտաս 5 հասցեում սեպտեմբերի 5-ին ոստիկանների և շինարարության դեմ բողոքող բնակիչների միջև տեղի ունեցած քաշքշուկից տուժած 78-ամյա Էմմա Արիստակեսյանը ոստիկանների մեղքով է ուշագնաց եղել։
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՀ փաստաբանական դպրոցի ֆինանսական գործունեությանը, ներկայացրել է մի շարք թվային տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը:
Սադեկն ընդգծել է, որ Ռոուհանին չի օգտվում սոցցանցերից ու միկրոբլոգներից:
Նախարարը չի տուժել, սակայն կան վիրավորներ խաղաղ քաղաքացիների շրջանում:
«Շտեֆան Ֆյուլեն այցելելու է Հայաստան սեպտեմբերի 12-13-ին` մասնակցելու Արևելյան գործընկերության անդամ երկրների նախարարական 3-րդ ոչ պաշտոնական երկխոսությանը Երևանում»։
Երկու երկրները պայմանավորվել են Բաքվում ու Թել-Ավիվում առևտրային ներկայացուցչություններ ստեղծելու մասին, որոնք, սակայն, իրականում կատարելու են հետախուզական կենտրոնների դեր:
«Հիվանդը բերվել է շտապօգնության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակում։ Որովայնի բազմաթիվ կտրած ծակած թափանցող վերքերով և ձախ նախաբազկի կտրած վերքով։ Վիրահատվել է, երկու տեղից վնասված է եղել լյարդը, ենթաստամոքսային գեղձը, հետորովայնամիզային տարածությունը։ Ունի արյան մեծ կորուստ։ Շտապ կարգով վիրահատվել է կյանքի ցուցումներով։ Վիրահատությունն անցել է հաջող։ Ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում` հետվիրահատական վաղ շրջանում»,- ասաց Արայիկ Ոսկանյանը։
«Մեզ քաջալերում էր Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը, քանի որ այն կնպաստեր Հայաստանի արդիականացմանը և բարեփոխմանը»: