Նպատակը սեյսմիկ ռիսկի նվազեցումն է
ՀՀ կառավարությունը թույլատրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը երկարաձգել մինչև 2016թ. հոկտեմբերի 12-ը: Ինստիտուտը և Թայվանի Սինիկա ակադեմիան 2011թ. հուշագիր են ստորագրել Կովկասի տարածաշրջանում երկրաբանության, սեյսմոլոգիայի, ակտիվ տեկտոնիկայի և հրաբխայնության բնագավառում հետազոտություններ իրականացնելու նպատակով: ՀՀ տարածք է ներմուծվել տեղորոշման 8 հավաքածու: Նշված սարքերն այժմ օգտագործվում են երկրադինամիկական երկարաժամկետ մոնիթորինգ իրականացնելու համար, աշխատանք, որը թույլ կտա առավել համապարփակ տեղեկություն ստանալ երկրակեղևի հատվածների բախման ընթացքում ձևավորվող լեռնագոյացման, մագմատիզմի, երկրակեղևի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների վերաբերյալ: Որոշումը համահունչ է տվյալ բնագավառում կառավարության վարած քաղաքականությանը` նվազեցնել և բացառել աղետների հետևանքներից մարդու կյանքին, առողջությանը և ունեցվածքին հասցվող վնասը, նվազեցնել սեյսմիկ