Ղարաբաղի և Հայաստանի միջև մաքսային սահմանը բացառվում է. Շավարշ Քոչարյան (տեսանյութ)

«Ղարաբաղը մեր համար այն կարմիր գիծն է, որը մենք երբեք չենք անցնի և բնական է, բացառվում է, որ Ղարաբաղի և Հայաստանի միջև լինի սահման»,- այսօր ի պատասխան 168.am-ի հարցի հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ խոսելով Մաքսային միությանը Հայաստան անդամակցության մասին:

Ըստ նրա՝ ՀՀ ինքնիշխանությունը ոչ թե ամբողջությամբ, այլ ինչ-որ աստիճանի է կորցնելու. «Ինչ-որ աստիճանի ինքնուրույն որոշումների պակասի մասին է խոսքը: Դա կապված է մաքսային քաղաքականության, դրույքաչափերի հետ և այդ սուվերենությունն այդչափ կորցնելու են նաև Բելառուսը, Ռուսաստանն ու Ղազախստանը»:

Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի հետ կապված հարցերը, ըստ Քոչարյանի, պետք է քննարկվեն եվրոպացի գործընկերների հետ:

«Այնպես չի, որ եվրոպական կողմն անակնկալի եկավ: Մինչ ՀՀ նախագահի Մոսկվա գնալը մեր եվրոպական գործընկերներն արդեն տեղեկացված են եղել, որ հնարավոր է այդպիսի արդյունք լինի»»,- ասաց Շ.Քոչարյանը՝ հավելելով, որ նոր իրավիճակում հարկավոր են քննարկումներ, թե ինչպես պետք է շարունակվեն բանակցությունները:

Կարդացեք նաև

 

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս