Իրանական կողմը հերքել է, որ Ռոուհանին շնորհավորել է հրեաներին

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահի աշխատակազմը հերքել է ամերիկյան The Washington Post թերթի տարածած այն տեղեկատվությունը, թե Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Twitter-ի իր միկրոբլոգով հրեական ամանորի կապակցությամբ շնորհավորել է համայն աշխարհի հրեաներին:

Սակայն Ռոուհանիի՝ ԶԼՄ-ների հարցերով խորհրդական Մոհամմեդռզա Սադեկը հերքել է այդ տեղեկատվությունը: Սադեկն ընդգծել է, որ Ռոուհանին չի օգտվում սոցցանցերից ու միկրոբլոգներից՝ հավելելով, որ համացանցում մի շարք անձանց կողմից բացվել են մի շարք էջեր, որոնք գործում են Ռոուհանիի անունից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30