
Բաքվի ու Թել Ավիվի միջև ստորագրվել է գաղտնի համաձայնագիր՝ ընդդեմ Իրանի. մամուլ

Virtualaz.org-ի փոխանցմամբ՝ իրանական հետախուզությունը սենսացիոն տեղեկատավություն է ստացել, որը վարկաբեկում է Ադրբեջանին: Իսրայելի հատուկ ծառայություններին մոտ կանգնած Debka գործակալությունը հայտնել է, որ այսօր Բաքվի ու Թել Ավիվի միջև ստորագրվել է գաղտնի համաձայնագիր Իրանի դեմ երկու երկրների հետախուզական ծառայությունների համագործակցության վերաբերյալ:
Երկու երկրները պայմանավորվել են Բաքվում ու Թել-Ավիվում առևտրային ներկայացուցչություններ ստեղծելու մասին, որոնք, սակայն, իրականում կատարելու են հետախուզական կենտրոնների դեր: Բաքվում Իսրայելի առևտրային ներկայացուցչությունը, որը հագեցած է լինելու ժամանակակից տեխնոլոգիաներով, իրականացնելու է նաև հակաիրանական գործունեություն:
Բացի այդ, ոչ վաղ անցյալում Ադրբեջանն ու Իսրայելը համաձայնագիր են ստորագրել գյուղատնտեսական ոլորտի վերաբերյալ, մինչդեռ իրականում իսրայելական կողմը վարձակալելու է հողատարածք՝ Իրանի դեմ հետախուզական գործունեություն իրականացնելու համար: