
Տրանսպորտային ու էներգետիկ նախագծերի շնորհիվ Կասպյան տարածաշրջանը ձեռք է բերել ռազմավարական նշանակություն. Գյուլ

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Ստամբուլում մասնակցել է տրանսպորտին ու կապին նվիրված միջազգային ֆորումի: Իր ելույթում Գյուլն ընդգծել է, որ Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի համատեղ իրագործած տրանսպորտային ու էներգետիկ նախագծերի շնորհիվ Կասպյան տարածաշրջանը ձեռք է բերել ռազմավարական նշանակություն աշխարհում:
Գյուլի խոսքերով՝ «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղին նպաստում է Պեկինից Լոնդոն միասնական տրանսպորտային միջացքի ստեղծմանը. «ԲԹԿ-ն «Մետաքսե ճանապարհ» նախագծի օղակ է, որը կոչված է փոխել առևտրային հավասարակշռությունն աշխարհում: Մենք Վրաստանից ու Ադրբեջանից մեր գործընկերների հետ բոլոր ջանքերը գործադրում ենք, որ շուտով ավարտվի դրա կառուցումը: ԲԹԿ-ն շահագործման կհանձնվի հաջորդ տարի»: