Ֆյուլեն գալիս է
«Հայկական Ժակամակ» հավաստի աղբյուրների փոխանցմամբ, սեպտեմբերի 12-ին նախատեսված է Եվրամիության հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի այցը ՀՀ, ով վերջին շտկումները պիտի աներ ԵՍ ասոցացման համաձայնագրում։
«ՀԺ-ի թղթակցի հարցին` ճի՞շտ է որ սեպտեմբերի 12-ին նախատեսված էր Ֆյուլեի այցը ՀՀ և արդյո՞ք այն կկայանա Մաքսային միություն մտնելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունից հետո, ԵՍ գրասենյակի մամուլի պատասխանատու Անահիտ Ազատյանը պատասխանել է. «Շտեֆան Ֆյուլեն այցելելու է Հայաստան սեպտեմբերի 12-13-ին` մասնակցելու Արևելյան գործընկերության անդամ երկրների նախարարական 3-րդ ոչ պաշտոնական երկխոսությանը Երևանում»։
Ֆյուլեի մամուլի խոսնակ Փեթեր Սթեթոնը ևս ՀԺ-ի թղթակցին հայտնել է, որ Ֆյուլեն ՀՀ-ում կլինի սեպտեմբերի 12-ին։
Ամբողջությամբ կարող եք կարդալ ՀԺ-ի այսօրվա համարում: