Ոստիկանները Կոմիտաս 5-ում քարշ են տվել գետնին պառկած 78-ամյա կնոջը
Կոմիտաս 5 հասցեում սեպտեմբերի 5-ին ոստիկանների և շինարարության դեմ բողոքող բնակիչների միջև տեղի ունեցած քաշքշուկից տուժած 78-ամյա Էմմա Արիստակեսյանը ոստիկանների մեղքով է ուշագնաց եղել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին պատմել են դեպքին ականատես եղած քաղաքացիական ակտիվիստները, ովքեր նոր կառուցվող շենքի հարակից շենքերի բնակիչների հետ միասին պայքարում են շինարարության դեմ։
Ականատեսների խոսքով՝ էմմա Արիստակեսյանը պառկել է դարպասի դիմաց, որպեսզի շինարարական աղբը հեռացնելու համար տարածք եկած բեռնատարներին թույլ չտա մտնել շինհրապարակ։ Ոստիկանները պահանջել են, որ կինը հեռանա, ու երբ վերջինը չի ենթարկվել, նրան քարշ տալով հեռացրել են։ Կինը ուշաթափվել է, կանչով դեպքի վայր հասած շտապօգնությունը նրան ուշքի է բերել, սակայն տիկին Էմման հրաժարվել է հիվանդանոց գնալ, և շտապօգնության մեքենան նրան տեղափոխել է տուն։ Կնոջ վիճակը դեռ այնքան էլ լավ չէ, շտապօգնության բժիշկ Ցոլակյանը որոշել է կնոջ հետ մնալ այնքան, մինչև նրա վիճակը կկայունանա։
Տարածքում հավաքված փոքրաթիվ ակտիվիստները NEWS.am-ի թղթակցին ասել են, որ իրենց պայքարն այնքան էլ արդյունավետ չէ, որովհետև քիչ թվով բնակիչներ են միացել իրենց։
Ամբողջական հրապարակումը՝ այստեղ
Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am