
Ալեքսանդր Լուկաշենկոն «Ժողովուրդների բարեկամության» շքանշան է շնորհել Գագիկ Ծառուկյանին

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ հրաման է ստորագրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Մուլտի գրուպ» կոնցեռնի ղեկավար Գագիկ Ծառուկյանին «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով պարգևատրելու մասին:
Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ Գագիկ Ծառուկյանն այդ պարգևին արժանացել է Բելառուսի ու Հայաստանի միջև քաղաքական ու առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման մեջ անձնական մեծ ներդրում ունենալու համար:
Նշվում է, որ վերջին անգամ Ալեքսանդր Լուկաշենկոն Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպել է այս տարվա մայիսի կեսերին Հայաստանում՝ Աբովյան քաղաքում: