Ադրբեջանի ԱԳՆ-ը հրապարակել է ԼՂՀ այցելածների իր «սև ցուցակը»

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ը հրապարակել է այն անձանց ցուցակը, որոնք համարվում են անցանկալի անձ (Persona non grata): Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության հաղորդմամբ՝ «սև ցուցակում» ընդգրկվել է 335 մարդ, որոնք դրանում են հայտնվել ԼՂՀ կատարած այցերի համար:

Անցանկալի անձանց թվում են հայտնվել Ռուսական քաղաքական ու ռազմական վերլուծության ինստիտուտի Միջազգային հարաբերությունների բաժնի պետ Սերգեյ Մարկեդոնովը, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, ՌԴ Պետդումայի պատգամավոր Մաքսիմ Միշչենկոն, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանին Զատուլինը, Բեռլինի ակադեմիայի նախագահ Էկկարտ Շտրատենշուլտեն, Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ Ֆրանսուա Ռոշբլանը, իտալացի երգիչ Ալ Բանոն, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Ժորժ Կոլոմբիեն ու Վալերի Բուայեն, երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հայր Բեդրոս Կիրկորովը, իսպանացի աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն, Հարավային Կովկասում ԵՄ-ի նախկին ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին:

Տեսանյութեր

Լրահոս