Արամ Մանուկյան. Տարոնի դեպքը, էնտեղ մեջ-մեջ են դրել… վարչության պետի… Թքա՛ծ բոլորի վրա, ժողովո՛ւրդ
aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ՀՀ գլխավոր դատախազության մոտ ՀԱԿ ակտիվիստների ազատության համար կազմակերպված բողոքի ակցիային հավաքվածներին ասել է, թե իշխանությունները բոլորի ուշադրությունը շեղելու համար անընդհատ փորձում են պրոբլեմներ գտնել իրենցից դուրս ու դա տարածել.
«Իբր Թուրքիայում մի հատ երեխու ծեծել են, կոմայի մեջ է: Հեռուստատեսությամբ տեսեք՝ թուրք երեխան 40 օր կոմայի մեջ է: Բա որ 40.000 հայ երեխա իր ընտանիքի հետ չի ապրում, էդ իրենց համար պրոբլեմ չի՞: 4 զինվոր է մահացել: 4 մահվան դեպք ունենք՝ մեկ ամսվա ընթացքում: Որևէ իշխանավոր տեսե՞լ եք մի հատ ախ անի, մի հատ վախ անի, մի հատ աֆիցերի պատասխանատվության կանչելու պահանջ դնի: Տեսե՞լ եք կառավարության, պառլամենտի անդամի, որևէ մտավորականի կարծիք, որ ըմբոստանա դրա դեմ: Սեփական երկրում սեփական զինվորին սպանում են: Տեսե՞լ եք մեկն ըմբոստանա: Լալկվել են: Լալկվել ու սխկվել են վախից: Իրանց հարկավոր է մի փոքր բան լինի՝ աղմուկ հանեն»:
Արամ Մանուկյանը դժգոհել է, որ հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի դեպքից այդքան մեծ աղմուկ բարձրացրին. «Բոլորիս համար ցավալի էր, բայց դա դարձավ մի մեծ աղմուկ: Չգիտեմ… Տարոնի դեպքը, էնտեղ մեջ-մեջ են դրել… վարչության պետի… Թքա՛ծ բոլորի վրա, ժողովո՛ւրդ: Էդ փոքր-մոքր բաներն ընդամենը շեղում են, ընդամենը շեղող քաղաքականություն են այն մեծ պրոբլեմի, որը կոչվում է արտագաղթ…»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ.