Բաժիններ՝

Իրակլի Ալասանիան Ադրբեջանին ու Թուրքիային առաջարկել է ռազմական ոլորտում համագործակցելու եռակողմ ձևաչափ

Eurasianet-ին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ արդեն ժամանակն է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հեը ստեղծվի ռազմական ինդուստրիայի ոլորտում եռակողմ համագործակցության ձևաչափ:

Ալասանիայի խոսքերով՝ Վրաստանը պլանավորել է նաև ընդօրինակել ռազմական արդյունաբերության ոլորտում Ադրբեջանի ունեցած փորձը. «Ինձ համար դա շատ հետաքրքիր է: Տվյալ փուլում համագործակցությունը սահմանափակվում է միայն տեղեկատվության փոխանակմամբ:

Սակայն կարծում եմ, որ ժամանակի ընթացքում մենք հարկադրված կլինենք համատեղ աշխատել հետաքրքիր հարցերի շուրջ: Վրաստանն ու Ադրբեջանը կանգնած են նման մարտահրավերների առջև, առաջնահերությունները նույնպես միանման են:

Մենք պետք է պաշտպանենք «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղի, ընթացիկ ռազմավարական նախագծերի անվտանգությունը, ինչի համար էլ կարծում եմ, որ պաշտպանական ոլորտում համագործակցությունը դրական արդյունք կունենա տարածաշրջանային համատեղ նախագծերի անվտանգության վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս