Թուրքիայի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել Հայաստանին. Hürriyet Daily News

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ կապված հայ-թուրքական սահմանին հուլիսի 31-ին գրանցված միջադեպի հետ: Խոսքը 35-ամյա հովիվ Մուսթաֆա Ուլքերի սպանության մասին է:

Թերթը հավելում է, որ նոտան հղվել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատան միջոցով, քանի որ Անկարան դիվանագիտական հարաբերություններ չունի Հայաստանի հետ: Դրանում խոսք է գնում Թուրքիայի քաղաքացու հանդեպ «անհամաչափ ուժ» կիրառելու մասին և պարզաբանում է պահանջվում տվյալ կապակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031