Բաժիններ՝

Վթարի ենթարկված ադրբեջանցի երիտասարդը որոշել է դատի տալ իրեն շեղած կարճ շրջազգեստով աղջկան

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Բաքվից ոչ հեռու գտնվող Սումգայիթ քաղաքի բնակիչը որոշել է դատի տալ մի աղջկա, որի մեղավորությամբ էլ նա, իբրև թե, ընկել է ճանապարհա-տրանսպորտային պատահարի մեջ:

Երիտասարդը պնդում է, որ, գտնվելով ղեկին, նայել է աղջկա ոտքերին, ինչի համար էլ վթարի է ենթարկվել: Տուժածի անունը չի հաղորդվում: Հայտնի է, սակայն, որ աղջիկը, որին նա մտադիր է դատի տալ, պատահարի ժամանակ եղել է կարճ շրջազգեստով:

Ավտոսիրողը վստահեցնում է, որ եթե աղջիկը հագնված լիներ առավել համեստ, ապա կհաջողվեր խուսափել վթարից: Երիտասարդն արդեն իսկ փաստաբան է վարձել՝ պատրաստվելով դիմել դատարան: Վարորդները հաճախ վստահեցնում են, որ իրենց շեղում են կարճ շրջազգեստով աղջիկները՝ հրահրելով ավտովթարներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս