Բաժիններ՝

Ադրբեջանն արտադրելու է փոքր տրամաչափի հրանոթներ. աղբյուր

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը սկսելու է արտադրել փոքր տրամաչափի հրանոթներ: Այս մասին գործակալությանը հայտնել են ռազմական աղբյուրները:

Վերջիններիս հաղորդմամբ՝ նախարարությունը ներկայումս հարավ-աֆրիկյան ընկերության հետ, որի անունը չի հրապարակվում, աշխատանքներ է տանում 20, 23 և 30 միլիմետր տրամաչափի հրանոթների արտադրության նախագծի ուղղությամբ:
Նախատեսվում է այդ հրանոթների զանգվածային արտադրությունը սկսել 2014 թվականին: Այդ հրանոթներով կհամալրվեն զինված ուժերի մարտական մեքենաներն ու ուղղաթիռները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս