Ինչո՞ւ չի հրապարակվում Ասոցացման համաձայնագիրը

Հոկտեմբերին Վիլնյուսում նախաստորագրվող Ասոցացման համաձայնագրի մասին խոսում են գրեթե բոլորը, մեկնաբանում այն, խոսում լավ ու վատ կողմերի մասին, սակայն Ասոցացման համաձայնագիրը դեռևս չի հրապարակվել և տպավորություն է ստեղծվել, որ բոլորը մեկնաբանում են առանց ծանոթանալու փաստաթղթի հետ ամբողջությամբ.

ԳԱԼԱ-ի հետ զրույցում ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԱԳՆ նախկին աշխատակից Վլադիմիր Կարապետյանի համար անհասկանալի է, թե ինչու չի հրապարակվում փաստաթուղթը.

«Եթե շատ ֆորմալ մոտեցում ցուցաբերենք, ինչպես դա արեց արտաքին գործերի նախարարությունը, ապա դա կախված է երկու կողմից. նախ Եվրամիության, քանի որ այն նախաստորագրված չէ, եթե չկա երկու կողմի համաձայնությունը, փաստաթուղթը չի հրապարակվի, բայց քանի որ Եվրամիությունը շտապեց հայտարարել, որ բանակցությունները ավարտված են և տեքստում փոփոխություններ չեն լինելու, ապա քաղաքականապես ինձ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ երկու կողմերն էլ չեն հրապարակում, քանի որ պարզ է, որ այլևս որևէ բան չի փոխվելու:

Կարծում եմ, որ եթե կողմերը՝ Հայաստանն ու Եվրամիությունն ունենային համաձայնություն, ապա լավ կլիներ, որ հրապարակվեր, հատկապես որ դա տեղավորվում է Եվրոպական միության այն պահանջների մեջ, որ հասարակական քննարկումներ պետք է լինեն, հասարակությունը պետք է ծանոթ լինի փաստաթղթին և այդ քննարկումների արդյունքում պետք է ավելի դրական արդյունք ձևավորվի հասարակության մեջ: Չէի ուզենա, որ մենք այնպիսի իրավիճակի առջև հայտնվենք, ինչպիսին եղան Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման պահին, երբ մեզ ներկայացվեց պատմաբանների հանձնաժողովի լուրը գաղտնի բանակցութունների արդյունքում, ինչի պատճառով բավականին տհաճ իրավիճակում հայտնվեցինք: Կարծում եմ՝ այս անգամ այդպես չի լինի, բայց որպեսզի վստահ լինենք, պետք է փաստաթուղթը տեսնենք մեր աչքերով համոզվելու համար»:

Ամբողջական հրապարակումը՝ այստեղ

Տեսանյութեր

Լրահոս