Վրացի հոգևորականի վրայից հանվել է Թբիլիսիի գեյ-շքերթը տապալելու փորձ ձեռնարկելու մեղադրանքը
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիի քաղաքային դատարանը երեկ հրահանգել է դադարեցնել վարդապետ Անտիմոզ Բիչինաշվիլիի նկատմամբ քրեական գործը: Վերջինս մեղադրվում է մայիսի 17-ին Թբիլիսիում անցկացված գեյ-շքերթը տապալելու փորձի մեջ:
Միևնույն ժամանակ դատարանը հրաժարվել է նույն կերպ վարվել վարդապետ Իոտամ Բասիլաեի պարագայում, ով անցնում է նույն գործով: Դատական նիստը նշանակված է օգոստոսի 15-ին: Նույն օրը կդիտարկվեն նաև երեք քաղաքացիական անձանց գործերը, որոնք նույնպես մեղադրվում են գեյ-շքերթի տապալման փորձի մեջ:
Հիշեցնենք, որ ավելի Անտիմոզ Բիչինաշվիլին ու Իոտամ Բասիլաեն գեյ-շքերթի ժամանակ իրենց պահվածքը որակել էին որպես «Աստծու կամք»: