«Ոստիկանության լրատվականից հաստատեցին, որ օրերս ձերբակալվել են Դատական դեպարտամենտի 3 աշխատակիցներ՝ Բորիկ Արիկյանցը, Արմեն Ավագյանը և Արսեն Միրզոյանը»:
«Ազատամարտիկ, ազատամարտիկների սոցիալական խնդիրների ակունքում կանգնած Վոլոդյա Ավետիսյանը երեկ «Ժամանակին» տեղեկացրեց, որ չի մասնակցելու այսօր Ազատության հրապարակում ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի գլխավորությամբ հրավիրվող հանրահավաքին»:
«Վահան Մարտիրոսյանը երեկ լրագրողներին հայտարարեց, որ իրենք վաղը կառավարության շենքի մոտ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից պահանջելու են վարձավճարների թանկացման մասին որոշումը կասեցնել»:
«Դեռևս հուլիսին Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսը, անդրադառնալով ՀՀ-ում բարձրացված «օֆշորային» սկանդալին, ասել էր, թե բացառվում է, որ Կիպրոսում որևէ մեկը կարողանա ուրիշի անունով ընկերություն հիմնել»:
«Արարատի մարզի Մասիսի քաղաքապետ, ՀՀԿ անդամ Ալեքսանդր Հակոբյանի առողջական վիճակը, ըստ լուրերի, վերջին շրջանում բավականին ծանր է»:
Վ. Համբարձումյանը աշխատում է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ, և առաջիկայում պետք է տեղի ունենար նրա հարսանիքը:
Nyut.am-ի հարցերին պատասխանել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրենը` Ռուզան Տոնոյանը (Վանո Սիրադեղյանի տիկինը):
Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլիամի որդու ծնունդից հետո արտադրել է ապրանքանիշներից մեկը բաժակների հավաքածու: Արտադրանքը ստացել է Royal Baby Commemorative Limited Edition Loving Cup անվանումը: Բաժակների ձևավորումն արվել է ձեռքով. յուրաքանչյուր բաժակի վրա ոսկով գրված է Մեծ Բրիտանիայի գահաժառանգի անունը՝ Ջորջ, և նրա ծննդյան տարեթիվը, ամիսն ու օրը:
Երևանի ավագանու որոշմամբ՝ վճարովի ավտոկայանատեղերի ձևավորումը բնակչության շրջանում մեծ աղմուկ է առաջացրել: Պարբերաբար խոսվում է որոշման ապօրինությունների մասին: Խոսվում է նաև այն մասին, որ մասնավոր ընկերության կողմից տեսանկարահանում իրականացնելը խախտում է մարդու իրավունքներն այն իմաստով, որ մասնավոր ընկերությունն իրավունքի չունի անձանց մասին տեղեկություններ հավաքելու, պահելու:
Ներկայումս ընդդեմ «Սթար Դիվայդի» առնվազն 15 դատական հայց է քննվում դատարաններում՝ գումարի բռնագանձման կամ պայմանագրի պարտավորությունների կատարման պահանջով:
Խորհրդային կարգեր, որպես այդպիսին, գյուղում պաշտոնապես չկան, սակայն խորհրդային միության և առաջնորդի պաշտամունք` որքան ուզես: