Բաժիններ՝

Վալերի Օսիպյան. Մեկը չեղավ, որ ասի` այ Վարդգես, դու քեզ հայելու մեջ տեսե՞լ ես

mardik.am-ի փոխանցմամբ՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանն այսօր քաղաքապետարանի մոտ բանավիճում էր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հետ: Օսիպյանը տիկին Բախշյանին հարցնում էր` ինչո՞ւ նա չի ասում, որ ակտիվիստների արածը` քաղաքապետարանի մոտ կարմիր գծեր քաշելը, սխալ է: «Ես երբեք չեմ կարող ասել` նրանք սխալ են արել, քանի որ երիտասարդներն պայքարի այս ձևն են  ընտրել, իսկ մենք` ես և դուք, որպես «դաստիարակվածներ», ասում ենք` սխալ է: Եթե ես կարողանայի իրենց  նման պայքարել, ես դա կանեի»,- ասել է Անահիտ Բախշյանը:

Վալերի Օսիպյանի խոսքով` անթույլատրելի է  ոստիկաններին վիրավորանք հասցնելը: Նա հիշեց Վարդգես Գասպարին, ով վերջերս  ոստիկանին  վիրավորել էր: «Չի կարելի 20-21 տարեկան ոստիկանին ասել` լակոտ»,- ասել է Վ. Օսիպյանը` հավելելով, որ մեկը չեղավ, որ ասի` այ Վարդգես,  դու քեզ հայելու մեջ տեսե՞լ ես:

Անահիտ Բախշյանի խոսքով` վերջին  ժամանակահատվածում ոստիկանության վարքագիծը փոխվել է դեպի լավը՝ շնորհիվ մեր պայքարող երիտասարդների:

«Շնորհակալություն, ամենալավ գնահատականը ժողովրդի գնահատականն է»,- պատասխանել է Երևանի փոխոստիկանապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս