Ոստիկանության նախկին աշխատակիցը «Շեվրոլե»-ով վթարի է ենթարկվել. կան վիրավորներ (լուսանկարներ)

Այսօր` օգոստոսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ, 46-ամյա Սամվել Մաղաքյանը. վարելով «Շեվրոլե» մակնիշի 15 ԼՍ 081 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 63-րդ կմ-ի հատվածում` Ռեա-թազա գյուղի վարչական տարածքում, դեպի Վանաձոր ընթանալիս, նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով` հայտնվել դաշտամիջյան հատվածում: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Մաղաքյանն ու նրա ուղևորներ, Ստեփանավան քաղաքի բնակիչներ, 14-ամյա Վրույր Մաղաքյանը և 21-ամյա Վահե Վահրադյանը, մարմնական վասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների` վարորդ Ս. Մաղաքյանը Ոստիկանության նախկին աշխատակից է, Վահե Վահրադյանն էլ սովորում է Ստեփանավանի թիվ 5 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում:

0501t02Xktzg8w4r8ski_tn qa1yt26usUPL7koM3A3w_tn Ricy9wNXgdnezeYk0j8q_tn

Մանրամասները՝ այստեղ:

Տեսանյութեր

Լրահոս