Բաժիններ՝

Միացեք մեր պայքարին. Կոչ Լիճք գհուղի բնակչությանը

Ինչ աղբյուրից,  որ ջուր ես խմում, էն աղբրին քար մի գցի… 

Սիրելի լիճքեցիներ, առանց ժողովրդի մեծամասնության կարծիքը հարցնելու օրենքով սահմանված կարգով նախնական լսումների գյուղապետարան ներկայացված “Տեխնոման” ՍՊԸ-ի կողմից Լիճքի ածխաթթվային հանքային ջրերի հանքավայրի (մեզ համար սրբավայր համարվող Չայիրենրի ԹԹՈՒ ՋՐԻ) նախագծային փաստաթղթերը հաստատվել են:

Երբ նախաձեռնող խմբի կողմից օգոստոսի 7-ին Չայիրի Թթու ջրի մոտ հրավիրվեց համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը, որպեսզի կամ միանա մեր պայքարին կամ էլ պարզաբանումներ տա իր մասնակցության աստիճանի  մասով, նա չներկայացավ, քանի որ ոչ մի նախնական հանրային լսում համայնքում տեղի չի ունեցել, եթե տեղի էլ է ունեցել, ապա համոզված կարող ենք ասել  խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով:

Մենք ինտերնետով, հեռախոսազանգերով, սոցիալական ցանցերով անընդհատ կապի մեջ ենք արտագնա աշխատանքի մեջ գտնվող մեր համագյուղացիների հետ, որոնք իրականում տեղյակ չլինելով խիստ դատապարտում են բազմակողմանի համաձայնության հիմքով Չայիրների Թթու ջրի վաճառքը: Իսկ այն լիճքեցիները, ովքեր ենթարկվել են ստրկամտության բարոյականությանը, ապա նրանք էլ պետք է նայեն հանրությանը և ներողություն խնդրեն:

Համոզված կարող ենք ասել, որ նման կեղծ հայրենասերների <<ազգի նվիրյալների>> թիվը մեր համայնքում չնչին է: Արդեն իսկ հանրային հնչեղություն է ստացել այս հարցը, մի շարք ԶԼՄ-ներ անրադարձել են այս հարցին` ներգրավված են նաև բնապահպաններ, պատգամավորներ:

Բնության պարգևները պատկանում են բնությանը և ժողովրդին: Ոչ մեկ` անկախ իր զբաղեցրած պաշտոնից, դիրքից, կուտակած հարստությունից, վզի հաստությունից, ուղեղի դատարկությունից իրավունք չունի մի քանի գրոշ վաստակելու համար ոչնչացնի Լիճք համայնքի դարերի խորքից եկած և ժողովրդին պատկանող սեփականությունը: Սա եղեռնագործություն է բնության և տեսարժան վայրերի նկատմամբ:

Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի Չայիրներ տարածքում հանքային ջրի բնական պաշարը որոշ բախտախնդիրներ չեն կարող ոչնչացնել, քանի որ կգա ժամանակը և իրենք չեն կարող պատասխան տալ ոչ բնության, ոչ սերունդների առջև:Սերունդների իրավունքների ոտնահարումը հայցային վաղեմություն չի ճանաչում, և նման չարագործները պատմության գրքերի մեջ կեղծ հայրենասերների քողի տակ դավաճաններ են որակավորվելու:

Լիճք համայնքի գործող գյուղապետ Գնել Գրիգորյանը, նախկին գյուղապետ Շամս Հայրապետյանը համագործակցելով մարզային բարձրաստիճան որոշ պաշտոնյաների հետ բիզնես նպատակով վաճառել են Լիճք համայնքին ու բնությանը պատկանող հանքային ջրի աղբյուրը:

Ցույց տվեք ձեր գոլեցու թասիբը…
ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ՊԱՅՔԱՐԻՆ
«Թույլ չենք տալու» Լիճքի նախաձեռնող խումբ
Լրագրողներ հանուն մարդու իրավունքների իրավական կայք

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս