Բաժիններ՝

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 08-ին, 10-ին շրջանների զգալի մասում, 09-ին արևելյան շրջաններում հատկապես գիշերվա առաջին կեսին  և օրվա երկրորդ կեսին  սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը  օգոստոսի  08-09-ին ցերեկը  կնվազի 4-5, արևելյան շրջաններում  6-7 աստիճանով, 11-12-ին նույնքանով կբարձրանա:

ex
Երևանում`

Օգոստոսի 08-ին, 10-ին հատկապես գիշերվա  առաջին կեսին  և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: 09-ին տեղումների հավանականությունը փոքր է: Օգոստոսի 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

ex1

Երևանի  օգոստոսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

·         Օդի առավելագույն ջերմաստիճան   41.30C (1976թ)
·         Օդի նվազագույն ջերմաստիճան       12.30C (1947թ)
·         Օդի միջին օրական ջերմաստիճան  25.70C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս