Ավտովթար. ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոց. բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար

Այսօր ժամը 16:10-ի սահմաններում ԼՂՀ Շուշի քաղաքի բնակիչ, 61-ամյա Կարեն Ղարիբյանը, վարելով «Միցուբիշի» մակնիշի 32 00 978 համարանիշի ավտոմեքենան, Երևան Գյումրի ավտոճանապարհի 84 կմ-ին նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ավտոմեքենայում գտնվող ուղեւորներ, Շուշի քաղաքի բնակիչ, 54-ամյա Գոհար Մկրտչյանը, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ռուզաննա Մկրտչյանը և 6-ամյա Արթուր Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:

Վարորդին և վիրավորներին առաջին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները:

Ըստ կայքի՝ վարորդն ու վիրավորները ազգականներ են: Քանի որ, ըստ Թալինի բժիշկների, երեխան ծայրահեռ ծանր վիճակում է, շտապօգնության հատուկ մեքենայով նրան տեղափոխում են Երևան:

Տեսանյութեր

Լրահոս