Բաժիններ՝

Ովքեր են տեղաբաշխելու ՀՀ առաջին եվրապարտատոմսերը

ՀՀ ֆինանսների նախարարությունը նախատեսում է թողարկել առաջին եվրապարտատոմսերը: Օգոստոսի 8-ին` կառավարության նիստում, հաստատվեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի ներկայացրած որոշման նախագիծը` «Եվրապարտատոմսեր թողարկելու նպատակով գլխավոր տեղաբաշխողների հետ պայմանագիր կնքելու մասին»: Որպես գլխավոր տեղաբաշխող ընտրվել են երեք հեղինակավոր ընկերություններ` «Deutsche Bank AG, London Branch»-ը,  «HSBC Bank plc»-ը և «J.P.Morgan Securities plc»-ը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեռեւս մայիսին էր հավանության արժանացրել միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսեր թողարկելու հայեցակարգը: ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031