Բաժիններ՝

Մանրածախ առևտրի ոլորտը կենտրոնացվում է

Հայաստանում մանրածախ առևտրի ոլորտը դեպի կենտրոնացում է գնում՝ մանր խանութները հետզհետե վերանում են և ավելանում են խոշոր խանութները: Այսպես՝ այս տարվա կիսամյակային տվյալներով, Հայաստանում մանրածախ առևտրով զբաղվում է 11,614 խանութ, այն դեպքում երբ դեռ 2 տարի առաջ կար 12,599 խանութ:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ներկայումս դրանցից 10,531-ը գերփոքր են (աշխատողների քանակը մինչև 5 մարդ), 776-ը՝ փոքր (6-15 մարդ), 153-ը՝ միջին (16-30 մարդ), 154-ը՝ խոշոր (31 և ավելի մարդ): Մինչդեռ 2 տարի առաջ գերփոքր խանութներն ավելի շատ էին՝ 11,540 հատ, փոքրը՝ 749, միջին՝ 173, իսկ խոշորներն ավելի քիչ էին՝ 137 հատ: Փաստորեն, փոքր խանութների քանակը նվազել է 1009-ով, իսկ խոշորներինն ավելացել 17-ով:

Ըստ այդմ՝ առևտրի շրջանառության տեսակարար կշռում նվազել է փոքրերի և ավելացել խոշորների բաժինը, համապատասխանաբար՝ փոքրերինը 22.5%-ից դարձել է 20.9%, իսկ խոշորներինը՝ 52.8%-ից դարձել 57.6%:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս