Սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար ԿԸՀ-ը կառավարությունից 51 136 846 դրամ է պահանջել, սակայն կառավարությունը որոշել է հատկացնել 50 384 846 դրամ:
Վրաստանում գտնվող Լեհաստանի նախկին վարչապետ Յարոսլավ Կաչինսկին այցելել է թիվ 9 բանտ, ուր պահվում է Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին:
Օգոստոսի 1-ին՝ ժամը 10.00-18.00, կդադարեցվի Մամիկոնյանց փողոց 2-24 համարների առանձնատների, Վ.Վահյան փողոց առանձնատների մի մասի, Հր. Ներսիսյան փողոց 1, 3, 5, 5/1 շենքերի, Հր.Ներսիսյան փողոց 1, 3, 5 շենքերի ետնամասի հիմնարկ-ձեռնարկությունների ջրամատակարարումը:
Այս մասին նշված է Թուրքիայի զինված ուժերի տարածած հայտարարությունում:
2013 թվականի հուլիսի 25-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ոստիկան Տ. Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Խոսքը գնում է Էնզելի և Ամիրաբադ նավահանգիստների մասին:
Վարչապետ Սարգսյանը շրջել է ալյումինից և հատուկ ապակուց կառուցվող ջերմոցներում, ծանոթացել տնտեսությունում իրականացվող աշխատանքներին, զարգացման ծրագրերին:
Երեկ երեկոյան Շվեյցարիայի Վո կանտոնում (շրջան) միմյանց են բախվել երկու գնացքներ,
Թվում է, թե ոչ մի տարօրինակ բան չկա, Տարոն Մարգարյանը 3-րդ հարկում է, մենք 4-րդ հարկում ենք, նրան ոչինչ չէր խանգարում մեկ կամ երկու օրվա ընթացքում աղավնիների միջոցով ուղարկել պատասխանները, բայց պատկերացրեք` առ այսօր որևէ պատասխան չենք ստացել:
Եգիպտոսի ՆԳՆ-ը երեկ հայտարարել է Պետանվտանգության հետաքննչական վարչության վերստեղծման մասին:
Այսօր՝ հուլիսի 30-ին, ժամը 11:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում՝ «Ամրոց» ռեստորանային համալիրի դիմաց, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել 2 անձանց միջև, ինչից հետո 1 հոգի մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի թիվ մեկ համալսարանական հիվանդանոց:
«Եթե կա որևիցե տեղ, որ ես հայհոյել եմ, հրաժարական կտամ: Բայց ես ոչ մի տեղ իմ մեղավորությունը չեմ տեսնում և ոչինչ չունեմ ասելու»,- ասել է նա: Հենրիկ Նավասարդյանը նաև նշել է, որ իր լուսաբանումները և բացատրությունները այսուհետև տալու է միայն կլոր սեղանի շուրջ:
Աբդուլլահ Օջալանը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել կատարել «Քրդական հարցի» խաղաղ կարգավորման վերաբերյալ սեփական պարտականությունները:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, օգոստոսի 5-ին կսկսվի Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի վերաբերյալ գործի քննությունը:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 29-ին, ժամը 22.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 13 շենքի մոտից բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Լևոն Ա.-ն, որը ս/թ հուլիսի 13-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Երկաթուղայինների օրվա նախօրեին Հարավկովկասյան երկաթուղին հայտարարում է լայնածավալ ակցիայի անցկացման մասին: Օգոստոսի 4-ին՝ մասնագիտական տոնին, բոլոր ուղևորների համար ներպետական գնացքները կգործեն անվճար:
Մարդու իրավունքների պաշտպանը դեռևս իր նախորդ տարեկան զեկույցում անդրադարձել էր Երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի բացթողումներին:
Այդ այցերը, Բաքվում Սաակաշվիլիին բարձր մակարդակով ընդունելը և հատկապես Սաակաշվիլիի հակառուսական հայտարարությունները խստապես նյարդայնացրել են Կրեմլին:
«Ժառանգություն» կուսակցությունը երեկ տեղի ունեցած վարչության նիստում քննարկել է Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության առաջիկա արտահերթ ընտրություններում թեկնածու առաջադրելու հարցը:
2013 թ. առաջին կիսամյակում Հայաստանում անշարժ գույքի շուկայում իրականացված գործարքները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 10.2%-ով, սակայն Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքները նվազել են 5.1%-ով:
Այսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե օգոստոսի 1-ց Դիլիջանի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը հիսուն տոկոսով բարձրանալու է:
Անկարայում իրականացված ձերբակալությունների երրորդ ալիքի շրջանակներում ձերբակալվել է 11 մարդ:
Վերջին օրերին ռուսական տարբեր լրատվամիջոցներով հրապարակումներ եղան այն մասին, որ Ռուսաստանի տարբեր երկրամասերում ձերբակալվում են օրենքով գողեր, որոնք ազգությամբ վրացի են, սակայն ունեն հայկական կեղծ անձնագրեր և կրում են հայկական կեղծ անուն-ազգանուններ:
Հուլիսի 30-ին, ժամը 06.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում` «Թամարա» ՍՊԸ գործարանում:
40-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Հարցազրույցն անցկացվել է Ուրեկիում գտնվող Վրաստանի վարչապետի ամառային նստավայրում:
«Սա ինձ նմանեցրեց օֆշորային պատմությանը, երբ վարչապետն ասում էր, որ իրեն շառ անելու, մրոտելու համար ինչ-որ անձինք օգտագործում են իր անունը»:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տրանսպորի հարցերով խորհրդական Ալբերտ Գևորգյանին հանձնարարել է առաջիկա շաբաթվա ընթացքում ստեղծել հանձնաժողով՝ այդ մասին կանխավ տեղեկացնելով Երևան քաղաքի ավագանու անդամներին, քաղաքացիական ակտիվիստներին ու հասարակության բոլոր շահագրգիռ անդամներին, այնուհետեւ՝ հայտ ներկայացրածներին ընդգրկել դրա կազմում:
Դա տեղի է ունեցել Վանի Պահպանման խորհրդի կողմից հայկական տներից մեկի գրանցումից հետո:
Արդեն երկրորդ անգամն է, ինչ իրավապահ մարմինները անհանգստացնում են կիթառահար երաժիշտ, կոմպոզիտոր Գևորգ Աղաջանյանին, ով հայտնի է Երևանի կենտրոնի փողոցներում՝ մասնավորապես Հյուսիսային պողոտայում հնչող իր սոլո ելույթներով։