 
                        Հենրիկ Նավասարդյան. Ես անպայման հրաժարական կտայի, բայց… (տեսանյութ)
 
                                    «Եթե ես մեղավոր լինեի, անպայման հրաժարական կտայի»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ում հրաժարականը պահանջում են «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության ակտիվիստները, որոնք արդեն մի քանի օր է՝ նստացույց են անում Երևանի քաղաքապետարանի դիմաց:
«Եթե կա որևիցե տեղ, որ ես հայհոյել եմ, հրաժարական կտամ: Բայց ես ոչ մի տեղ իմ մեղավորությունը չեմ տեսնում և ոչինչ չունեմ ասելու»,- ասել է նա: Հենրիկ Նավասարդյանը նաև նշել է, որ իր լուսաբանումները և բացատրությունները այսուհետև տալու է միայն կլոր սեղանի շուրջ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        