Բիձինա Իվանիշվիլին մտադիր է զբաղեցրած պաշտոնը լքել այս տարի. EUobserver
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մտադիր է մինչև նոր տարի լքել զբաղեցրած պաշտոնը և անցնել հասարակական սեկտոր: Այս մասին հայտնել է EUobserver առցանց ռեսուրսը՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետին:
Հարցազրույցն անցկացվել է Ուրեկիում գտնվող Վրաստանի վարչապետի ամառային նստավայրում: EUobserver-ը գրել է, որ Իվանիշվիլին հայտարարել է, որ վարչապետի պաշտոնը թողնելու է մինչև տարեվերջ՝ աշխատելու համար հասարակական ոլորտում՝ իր գլխավոր պլանն իրականացնելու համար:
Այդ պլանը կայանում է նրանում, որ Վրաստանը պետք է մաքրվի էլիտար կոռուպցիայից, պետք է ստեղծվեն լավ դպրոցներ, հիվանդանոցներ ու ճանապարհներ, ինչպես նաև ներգրավվեն օտար ներդրողներ ու զբոսաշրջիկներ: