Թուրքիան գազային ռումբեր է կիրառել սիրիացի ապօրինի ներգաղթյալների դեմ
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերն այսօր առավոտյան գազային ռումբեր են կիրառել Սիրիայի քաղաքացիների նկատմամբ, որոնք փորձել են ապօրինաբար մուտք գործել Թուրքիա: Այս մասին նշված է Թուրքիայի զինված ուժերի տարածած հայտարարությունում:
Դրանում ասվում է, որ Թուրքիայի անվտանգության ուժերը նախազգուշական կրակով կանգնեցրել են Սիրիայի քաղաքացիներից բաղկացած 1500-2000 հոգանոց խմբին: Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում հուլիսի 18-ից կատաղի մարտեր են ընթանում Սիրիայի քրդերի ու իսլամիստ զինյալների միջև: