Բաժիններ՝

Իրանը կրկնապատկում է իր կասպյան նավահանգիստների հզորությունը

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պլանավորել է կրկնապատկել իր հյուսիսային նավահանգիստների բեռնման ու բեռնաթափման հզորությունը: Խոսքը գնում է Էնզելի և Ամիրաբադ նավահանգիստների մասին:

Այս մասին հայտարարել է Իրանի Ծովային նավահանգիստների կազմակերպության ղեկավար Աթոլլահ Սադրը: Վերջինիս խոսքերով՝ նախագծի ավարտից հետո Էնզելի նավահանգստի հզորությունը ներկայիս 8 միլիոն տոննայից կվերաճի մինչև 16 միլիոն տոննայի:

Սադրը հավելել է, որ ցայժմ նախագծի առաջին փուլում ներդրվելու է 1.3 տրիլիոն ռիալ (մոտ 39.4 միլիոն դոլար)՝ ընդգծելով, որ Ամիրաբադի նավահանգստի թողունակությունը ներկայիս 5 միլիոն տոննայից հասցվելու է մինչև 10 միլիոն տոննայի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031